Երբ ես խոսում եմ, ձայն չբարձրացնեք․ Գեղամ Մանուկյանն ու Անդրանիկ Քոչարյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, կրկին քննակվում է հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցությունը 8-րդ անգամ այս պաշտոնին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը մնում է թնջուկային՝ տեղափոխվելով նիստից նիստ:

«Ընդդիմության շարքերում բոլոր պատգամավորներն էլ կարող են լինել թեկնածու, տվյալ դեպքում ընդդիմության նախընտրած թեկնածուն Արթուր Ղազինյանն է: Ամեն անգամ այս հարցը ձգձգելը ԱԺ հանձնաժողովի աշխատանքներում խնդիր է հարուցում:

Ժամանակն է այս էջը փակել, կարծում եմ, իշխող խմբակցության պատգամավորները կարող են պարբերաբար տարբեր պատճառաբանություններ բերել, բայց մի հարց հստակ է՝ իշխող խմբակցությունը չի կարող «Հայաստան» դաշինքի փոխարեն որոշում կայացնել, չի կարող պարտադրել իր որոշումը»,- նշեց Մանուկյանը:

Նա նաև նշեց, որ մեկ ամսից ավելի է՝ ընդդիմությունը տարբեր ձևաչափերով փորձել է երկրի անվտանգության համար լուրջ սպառնալիք հանդիսացող տարբեր հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպել խորհրդարանում՝ ՊՆ-ի, ԱԱԾ-ի, ԳՇ-ի և ԱԳՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, սակայն ԱԺ ղեկավարությունը անգործություն դրսևորեց, մինչև հիմա խորհրդարանում որևէ քննարկում այս թեմայով չի եղել:

«Ընդդիմությունը երկու անգամ ձեռնարկեց ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը հանձնաժողովի նախագահի տարբեր արհեստական պատճառաբանություններով կրկին չեղավ»,- ասաց նա:

Պատգամավորը նաև հայտնեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ ԱԺ հատուկ նիստ են նախաձեռնել, որպեսզի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ հարցեր քննարկվեն:

ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդհատեց Մանուկյանի խոսքը՝ ասելով, որ ժամանակը սպառվել է և պատգամավորը շեղվել է քննարկվող թեմայից:

Վիճաբանություն տեղի ունեցավ Անդրանիկ Քոչարյանի և Գեղամ Մանուկյանի միջև: Մանուկյանը պահանջեց. «Երբ ես խոսում եմ, ձայն չբարձրացնեք»:

Մանրամասները՝ տեսանյութում: