«Ապրելու երկիր» կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված է լինելու 5 համայքների ավագանու կազմերում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններից հետո պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տաթև և Տեղ համայնքների ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված է լինելու նշված համայքների ավագանու կազմերում՝ նախնական տվյալներով արձանագրելով հետևյալ արդյունքները՝

Գյումրի – 5.6%
Դիլիջան – 24.5%
Մեղրի – 9.8%
Տաթև – 13.1%
Տեղ – 34.9%

Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած քաղաքացիներին։ Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով լինելու ենք պատասխանատու այդ համայքներում ծառայել համայնքի բնակիչների շահերին և համայնքների զարգացմանը։

Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ բոլոր համայնքերում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր, իսկ «տեղական հեղինակությունների» ներգրավումը քարոզչությանը և բուն ընտրության օրվա գործընթացին հիշեցնում էր հին ու բարի ժամանակները՝ հերթական ծառայությունը հերթական իշխանությանը։

Տեղ համայնքում տեղի ունեցած ընտրությունները անհիշելի ժամանակներից հետո տեղի ունեցած ամենախայտառակ ընտրություններն էին։ Ընտրական ամբողջ գործընթացը ուղեկցվել է իշխանության կողմից կուսակցության գրեթե բոլոր թեկնածուների նկատմամբ ճնշումներով, սպառնալիքներով, ինչի արդյունքում 9 թեկնածուներ ստիպված են եղել դուրս գալ ընտրապայքարից։ Քարոզչության ընթացքում շարունակվել են սպառնալիքները նաև բնակչության հանդեպ։ Ընտրության օրը քաղաքացիներին ընտրատեղամաս տեղափոխելը, առերևույթ ընտրակաշառքի տեղեկությունները, օրենքի խախտումով տեղամասում բազմաթիվ անձանց ներկայությունը հնարավորություն չի տվել քաղաքացիներին իրացնել ազատ կամարտահայտման իրենց իրավունքը։

Թեև ընտրական օրենսգրքի տեսանկյունից, ընտրությունների արդյունքներով անձանագրվել են քվեաթերթիկներում առկա տվյալները, սակայն տեղի ունեցած ամբողջ գործընթացը ուսումնասիրության հիման վրա՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը։

Գյումրի, Մեղրի, Տաթև համայնքերում համայնքի ղեկավարը ընտրվելու է ավագանու անդամների կողմից, որի վերաբերյալ կուսակցությունը իր դիրքորոշումը կհայտնի լրացուցիչ։

Մենք շարունակելու ենք մեր մասնակցությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ նպաստնելով մեր համայնքների զարգացմանը»։