29 Մայիս 2021 | 15:24
Չեմ ընդգրկվել նախընտրական ցուցակում, որովհետև չեմ ցանկանում առաջիկայում աշխատել որպես պատգամավոր. Տարոն Սիմոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարբեր մեկնաբանություններից, բամբասանքներից ու առասպելներից խուսափելու համար նշեմ, որ չեմ ընդգրկվել նախընտրական ցուցակում, որովհետև չեմ ցանկանում առաջիկայում աշխատել որպես պատգամավոր կամ որևէ այլ պետական պաշտոնատար անձ, ինչն, իհարկե, չի նշանակում, որ դադարելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանն իմ գիտելիքներով ու փորձով։ Ինձ համար չկա ավելի …