Սաակաշվիլիին Վրաստանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանք է ներկայացվել
Քաղաքականություն
20.10.2021 | 21:40Վրաստանի իշխանությունները երկրի սահմանն ապօրինի հատելու մեղադրանք են ներկայացրել նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սահակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին: