Ալիևը կրկին հիշել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, թե հասնում են նրան, ինչ ուզում էին

Լուրեր

11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է Արցախի գրավյալ Կովսական, որտեղ մի շարք հայտարարություններ է արել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ Կովսականը շուտով դառնալու է տրանսպորտային լոգիստիկ կենտրոն։

«Խորհրդային տարիներին Զանգիլանում օդանավակայան չի եղել, սակայն հիմա կառուցվելու է միջազգային օդանավակայան, իսկ Զանգիլանը կդառնա մեր երկրի տրանսպորտային ու լոգիստիկ կենտրոնը»,- ասել է Ալիևը։

Բացի այդ, նա կրկին ցանկալին իրականության հետ է շփոթել ու խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ալիևը նշել է, որ ներկայում կառուցվում է երկաթուղի, ինչպես նաև Հորադիզ-Աղբենդ ավտոճանապարհը։

«Վերջին իրադարձությունները՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ, ցույց են տալիս, որ մենք հասնում ենք նրան, ինչ ուզում էինք»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Հիշեցնենք, որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման պարտավորություն չունի և չի ստորագրել որևէ միջազգային փաստաթուղթ։ ՀՀ իշխանություններն էլ տարբեր մակարդակներում հայտարարել են, որ հայկական կողմը չի պատրաստվում որևէ միջանցք բացել Հայաստանում Ադրբեջանի համար։

Էմմա Չոբանյան