Ով է վերահսկում Փելա սարը. հակասական պնդումներ բարձունքի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Երեք օր է՝ Հայաստանում հակասական տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Փայլասարի «Լկատր» կոչվող բարձունքն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս տեղեկության իսկության մասին օրեր առաջ Factor TV-ի հետ զրույցում պնդել էր Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, սակայն ԱԱԾ-ն, Պաշտպանության նախարարությունն ու համապետական իշխանության այլ ներկայացուցիչներ հերքում են լուրը: Արդյունքում այդպես էլ հայտնի չէ, թե ո՞ր պնդումն է համապատասխանում իրականությանը:

Գևորգ Փարսյանը մեկ այլ լրատվամիջոցի հետ հարցազրույցում էլ նշել է, որ բարձունքը դեռ 2020 թվականի դեկտեմբերին է զիջվել հակառակորդին, իսկ ռուս սահմանապահներն այնտեղ ծառայություն են իրականացրել, սակայն երկու օր առաջ նրանք հեռացել են:

Գևորգ Փարսյանը, միաժամանակ, հայտնում է, որ Փայլասարն ամբողջությամբ ադրբեջանական կողմի վերահսկողությանն անցնելով՝ հայկական դիրքերի փոփոխություն չի եղել, սակայն հայկական կողմը զրկվել է ռազմավարական նշանակության բարձունքից: Հակառակորդն իր վերահսկողության տակ անցած հատվածում արգելապատնեշներ է դրել՝ Ագարակ գյուղի բնակիչներին զրկելով անտառ մտնելու հնարավորությունից:

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հակադարձում է Կապանի քաղաքապետի պնդումներին և նշում. «Եթե Կապանի քաղաքապետի տեղեկությունը համապատասխաներ իրականությանը, ապա ԱԱԾ-ն կունենար անելիք և այդ խնդիրը կլուծեր: Դա լուծում չպահանջող տեղեկատվություն է»:

Արդեն երրորդ օրն է՝ Պաշտպանության նախարարությունն այդպես էլ չի արձագանքում Փայլասարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հարցապնդումներից հետո միայն մեկ նախադասությամբ անդրադարձավ խնդրին՝ ընդամենը նշելով, որ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել:

Իսկ ահա ԱԱԾ հաղորդագրությամբ հերքվում են միայն դիրքային փոփոխությունների մասին լրատվամիջոցների հրապարակումները․ «Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե, իբր, Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»։

Փաստենք, որ ԱԱԾ-ն անդրադարձ չի կատարում Փայլասարում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքի և ռուս սահմանապահների՝ տարածքից հեռանալու մասին տեղեկություններին: Factor TV-ին հայտնի դարձավ, որ հայկական կողմն ադրբեջանական վերահսկողության տակ անցած ճանապարհի փոխարեն այլընտրանքային ճանապարհ է կառուցում: Մինչ ՊՆ-ն լռում է, իսկ ԱԱԾ-ն մասնակի անդրադառնում հարցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն ահազանգում է  նոր կորուստների վտանգի մասին: Անդրանիկ Քոչարյանը Վահե Հակոբյանի հայտարարությունները որակում է հակապետական՝ նշելով, որ նա հակառակորդի շահերն է սպասարկում:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 12-ից ադրբեջանական կողմը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հատվածներից ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք և շարունակում է մնալ այստեղ: Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ակնարկում է, որ նրանք մնալու են այնքան ժամանակ, մինչև սահմանազատման հարցն ամբողջությամբ լուծվի:

Եվ մինչ իշխանական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն իրար հակասող տեղեկություններ են հրապարակում, հանրությունը հերթական անգամ զրկված է հավաստի տեղեկություն ստանալու իրավունքից: Իսկ լրատվամիջոցները, առկա սահմանափակումների պատճառով, հնարավորություն չունեն հանրությանը հստակ իրազեկելու, թե, ի վերջո, ինչ իրավիճակ է Փայլասարում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան