Ատոմակայանի անվտանգությունը` ուշադրության կենտրոնում. ինչ է ենթադրում դրան փոխարինող այլ հզորությունների ստեղծումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ բանակցություններ են սկսվել։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության հետ գործարքին, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը։ 

«Իհարկե, Կառավարության մասնակցությունը հենց սրանով է կարևոր։ Այնուամենայնիվ, ատոմակայանը լիարժեք մասնավոր նախաձեռնություն չի կարող լինել, և Կառավարությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա։ Այնպես է ստացվել, որ մեր հետաքրքրությունները համընկել են»,- նշել էր Փաշինյանը։

2017 թվականին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագրում, որի կողմ է նաև «Եվրոատոմը», ասվում է, որ «կողմերը կհամագործակցեն Մեծամորի ատոմակայանի փակման և շահագործումից անվտանգ հանելու հարցում։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ պետք է հաստատել ճանապարհային քարտեզ, որով նախատեսվում է ՀՀ էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման համար Մեծամորի ատոմակայանին փոխարինող անհրաժեշտ նոր հզորություններ ապահովել։ Նոր հզորությունները կարող են նաև միջուկային լինել. պայմանագրով դրա վրա որևէ սահմանափակում դրված չէ: 

Հայաստանում Մեծամորի ատոմակայանն ապահովում է բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի առնվազն մեկ երրորդը։ Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 41 տարի առաջ: Այս տարի այն հերթական անգամ կանգնեցվել էր ավելի քան 140 օրով՝ վերազինման նպատակով։ Սա ամենաերկարատև պլանային-նախազգուշական վերանորոգումն էր նախագծի մեկնարկից ի վեր։ Հոկտեմբերի 17-ին գործարկվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը և միացավ ՀՀ միասնական էներգահամակարգին։

ՀԱԷԿ-ից տեղեկացնում են․ «Առանցքային աշխատանքներից մեկն էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումն էր. այն հաջողությամբ իրականացվեց ՀԱԷԿ-ում և կնպաստի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը: Բլոկի տևական կանգի ընթացքում իրականացվել են նաև անվտանգության հիմնական համակարգերի՝ ակտիվ գոտու վթարային հովացման, սպրինկլերային, հուսալի սնուցման, ներռեակտորային տեխնոլոգիական վերահսկման և տեղեկատվահաշվողական համակարգերի արդիականացման աշխատանքները»:

2026 թվականին նախատեսվում է ստանալ ևս 10 տարով շահագործման թույլտվություն։ Մինչ այդ, ոլորտի մասնագետներն իրենց անհանգստությունն են հայտնում ատոմակայանի անվտանգության վերաբերյալ։ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է․ այցելել են հարակից 25 համայնք, որոնցից ոչ մեկում չկա ստուգիչ սարք, բնակիչներն էլ չգիտեն՝ որքանով են իրենք ապահով։ 

«ՄԱԳԱՏԷ-ն գալիս է, հենց կայանում ստուգում է ռադիոլոգիական ֆոնը, իսկ կայանում դա կարող է շատ ցածր լինել, որովհետև որ դուրս է գալիս, 5-10 կիլոմետր շառավղով է տարածվում։ Որտեղ է տարածվում, ինչ է տարածվում՝ այդ չափումները չկան»,- նշեց Զարաֆյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը հակադարձում է․ արվում են բոլոր աշխատանքներն ատոմակայանի անվտանգությունը շարունակական բարձրացնելու և որևէ խնդիր բացառելու նպատակով՝ հաշվի առնելով դրա կարևորությունը։

Նախարարությունից Factor.am-ին տրամադրեցին բնության այն օբյեկտների ցանկը, որտեղից կատարվում է նմուշառում և չափում։

ՀԱԷԿ-ի շրջակա միջավայրի ռադիացիոն մոնիթորինգի ծրագիրը մշակվում է ՀԱԷԿ-ում և համաձայնեցվում է ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ:

Դրա շրջանակում կատարվում է նմուշառում և չափում բնության հետևյալ օբեկտներից․

  1. Մթնոլորդային օդը
  2. Հողը
  3. Բուսականությունը
  4. Ջրամբարների և գետերի ջուրը
  5. Ստորին նստվածքներ և ջրիմուռ
  6. Ստորգետնյա ջրերը
  7. Գյուղատնտեսական մթերքները
  8. Գամմա ճառագայթման հզորությունը

Ընտրված նմուշներում որոշվում է ռադիոնուկլիդային կազմը և չափվում է գումարային բետա ակտիվությունը: Ինգա Զարաֆյանի խոսքով՝ շատ կարևոր է նաև ՀԱԷԿ-ի հարակից տարածքներում գտնվող համայնքներին ազդակիր համայնքի կարգավիճակ տալու հարցը. ներկայում ազդեցության գոտում հայտնվում են 25 համայնքներ, սակայն նրանց կարգավիճակը սահմանված չէ և չեն կարող վիճարկել որևիցե որոշում, օրինակ, դատական կարգով։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անժելա Պողոսյան