ԱԻՆ անձնակազմի ներգրավմամբ այսօր անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Վարժանքների ընթացքում կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր: «Մենք կարողացանք տարբեր իրավիճակներում ցուցադրել ԱԹՍ-ների կիրառումը՝ հրդեհների, երկրաշարժի ժամանակ և այլ իրավիճակներում: ԱԹՍ-ների կիրառումը կթեթևացնի մեր աշխատանքը»,- նշեց ՀՀ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

