Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի մարզ կատարած վերջին այցի ընթացքում այցելել է կանանց համար զբաղվածություն ապահովող արտադրամասեր. տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից: «Մենք պետք է ամեն կերպ աջակցենք կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, քանի որ ֆինանսապես կայուն եկամուտներ ունեցող կանայք կարող են հնարավորինս զերծ մնալ բռնությունից ու խտրականության այլ դրսևորումներից։ Կանանց ակտիվ ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական …

