ԱՀԿ-ն նախազգուշացնում է, որ համաճարակը կարող է շարունակվել նաև 2022-ի ընթացքում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր խորհրդական Բրյուս Այլվարդը BBC-ին ասել է, որ կորոնավիրուսային համաճարակը «միանշանակ կարող է շարունակվել 2022 թվականի զգալի մասում», քանի որ աշխարհի ամենաաղքատ երկրները բավարար պատվաստանյութեր չեն ստանում: ԱՀԿ ներկայացուցիչը բացատրել է, որ զարգացած երկրները չեն կատարում աղքատ երկրներին պատվաստանյութերի տրամադրման ծրագրի շրջանակում իրենց պարտավորությունները:

Մինչ աշխարհի շատ երկրներում բնակչության մոտ 40%-ը և ավելին պատվաստված է, Աֆրիկայում այդ ցուցանիշը միայն 5% է: Ըստ բարեգործական կազմակերպությունների հաշվարկների՝ մոլորակի ամենաաղքատ մարդկանց խոստացված պատվաստանյութի յոթ դեղաչափերից միայն մեկն է իրականում հասնում նպատակին:

«Ես կարող եմ ձեզ վստահ ասել, որ մենք գլուխ չենք բերում։ Մենք իսկապես պետք է արագացնենք, հակառակ դեպքում գիտեք՝ ինչ կլինի․ այս համաճարակը կտևի մեկ տարի ավելի երկար, քան պետք է տևեր»,- ասում է Այլվարդը:

Աշխարհի ամենաաղքատ երկրների պատվաստումների Covax ծրագիրը նախատեսում էր մինչև տարեվերջ հատկացնել դեղամիջոցի 2 միլիարդ դեղաչափ, սակայն մինչ այժմ այն կարողացել է ուղարկել ընդամենը 371 միլիոն դեղաչափ:
Իսկ մինչ այդ, աշխարհում շարունակում է աճել կորոնավիրուսի տարածման թվերը։

Տաթև Ֆռանգյան