Քաբուլում կանայք ԱԳՆ-ի շենքի դիմաց բողոքի ցույցի են դուրս եկել․ ակցիան լուսաբանող լրագրողները ծեծի են ենթարկվել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մի քանի տասնյակ կանայք հինգշաբթի բողոքի ակցիա են իրականացրել Քաբուլում՝ Աֆղանստանի ԱԳՆ-ի շենքի մոտ։ Թալիբները ցրել են ցույցը և ծեծել այն լուսաբանող լրագրողներին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» պատմել է ականատեսներից մեկը։

Նրա խոսքով՝ կանայք բողոքի ցույցի են դուրս եկել իրենց իրավունքների համար։

««Թալիբան»-ը փորձել է կանգնեցնել նրանց և ծեծի է ենթարկել ցանկացածին, որը փորձել է նկարահանել այն, ինչ տեղի էր ունենում»,- ասել է աղբյուրը:

Ըստ ականատեսի՝ ցուցարարների թիվը չի գերազանցել 30-ը, թալիբները ցրել են բողոքի ակցիան, ինչի պատճառով ցույցը տեղափոխվել է մեկ այլ փողոց։ Գործակալության զրուցակիցը հավելել է, որ լուսանկարող ու տեսանկարահանող լրագրողները ծեծի են ենթարկվել, նրանցից խլել են նաև տեսախցիկները։

Հիշեցնենք՝ թալիբները խոստացել էին, որ կանանց իրավունքները պաշտպանվելու են, սակայն իսլամի շրջանակում։ Նրանք նաև խոստացել էին համապատասխան կանոններ մշակել կանանց համար՝ իրենց աշխատանքը կատարելու համար։ Կանայք արդեն մի քանի անգամ ցույցեր են անցկացրել Աֆղանստանի մի քանի քաղաքներում՝ կոչ անելով նոր իշխանություններին հարգել իրենց իրավունքները և ապահովել իրենց ներկայացվածությունը կառավարությունում ու տեղական իշխանություններում:

Տաթև Ֆռանգյան