Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցության առաջնորդ, այդ երկրի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ կառավարությունը երկիրը վերածել է «Survivor» («Փրկվողը») ռեալիթի շոուի, որտեղ ամբողջ հանրությունը փորձում է ֆինանսապես փրկվել, գոյատևել ճնշումների ներքո, գրում է Duvar-ը։ Անկարայում իր ղեկավարած կուսակցության համագումարի ժամանակ ունեցած ելույթում Բաբաջանը նշել է, որ թուրք երիտասարդությունը երազում էր Եվրոպայում …

