Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 23 կուսակցություն ու 4 դաշինք։ Չնայած այս ընտրություններն անցկացվելու են պարզ համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգային ցուցակների, թեկնածուների պակաս չկա, այդ թվում՝ Շիրակի մարզից։ Շիրակցի թեկնածուներ կան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Հրապարակված 100 անունների մեջ 12-րդ տեղում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է, 38-րդը՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը նաև …