Զախարովան հայտարարել է, թե «ԱՄՆ-ը ձգտում է խանգարել «3+3» նախաձեռնությանը»

Լուրեր

06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան տեսնում է մի շարք արևմտյան երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ձգտումը՝ խանգարել «3+3» տարածաշրջանային նախաձեռնությանը, խոչընդոտել նոր սկսվող այս գործընթացը։ Ըստ Զախարովայի՝ ԱՄՆ-ը զբաղված է ապատեղեկատվության տարածմամբ՝ «3+3» նախաձեռնությունը Մոսկվային վերագրելով։ Այս մասին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Ռուսաստանը կողմ է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի հնարավորինս շուտ գործարկմանը՝ ի շահ դրա բոլոր մասնակիցների»,- հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կարծում ենք, որ դա կօգնի բարձրացնել վստահությունը միջպետական հարաբերությունների նկատմամբ, լուծել առկա հակասությունները և բացահայտել տնտեսական, տրանսպորտային, հումանիտար ներուժը։ Մենք տեսնում ենք մի շարք արևմտյան պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ձգտումը՝ խոչընդոտել որոշ գործընթացների»,- հավելել է նա:

Զախարովայի խոսքով՝ «3+3»-ի ստեղծման գաղափարն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, Ռուսաստանն իր հերթին աջակցություն է հայտնել: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ելնում է այն բանից, որ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը համապատասխանում է այս ձևաչափի բոլոր ապագա մասնակիցների շահերին:

Հիշեցնենք, որ «3+3» նախաձեռնությունը ենթադրում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ փոխգործակցություն։

Տաթև Ֆռանգյան