Ապաշրջափակումից հետո քաղաքացին ավելի էժան ապրանքներ կստանա, գները կնվազեն, նոր աշխատատեղեր կլինեն․ Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ

-Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերը հանդիպեցին Մոսկվայում։ Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ արդեն կան նախնական համաձայնություններ երկաթգծի գործարկման մասով։ Ապաշրջափակումը պիտի իրականացվի ԱՊՀ երկրների կարգավորումների շրջանակում։ Ճանապարհների հարցը դեռ քննարկվում է։ ԽՍՀՄ տարիներին երկու գիծ էր գործում՝ Երևան-Նախիջևան-Մեղրի-Բաքու և երկրորդը՝ Երևան-Իջևան-Ղազախ-Բաքու կամ Թբիլիսի։ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի առաջնահերթությունն է տրանսպորտային բոլոր ուղիների ամբողջական ապաշրջափակումը։ Երկաթուղային երկու գծերից ո՞րը կլինի շահավետ ՀՀ-ի համար։

-Թե որ գծով է հավանական երկաթուղու գործարկումը, չեմ կարող ասել, որովհետև դա նաև քաղաքական և տնտեսական բաղադրիչներ ունի։ Շահավետն այն է, որ ուղիղ գծով կամ համեմատաբար ավելի էժան Հայաստանը կապում է իր առևտրային հիմնական գործընկերների, մասնավորապես՝ ՌԴ-ի հետ։ Ի վերջո, ԵՏՄ-ի մաս կազմելով՝ վերջին տարիներին ռուսական ուղղությունը մեր արտահանման մեջ ավելի ու ավելի մեծ մասնաբաժին է ձեռք բերում՝ ի հակադրություն եվրոպականի։ Այսինքն՝ եվրոպականի մասնաբաժինն աստիճանաբար նվազում է արտահանման մեջ, դրան զուգահեռ՝ ավելանում է ռուսականը։ Քանի որ ուղղությունն այդպիսին է, ուղիղ երկաթուղային կապ ունենալը հնարավորություն է տալիս կրճատել լոգիստիկ ծախսերը և ապրանքները դարձնել ավելի մրցունակ։

Պայքարն էժան ապրանք ստանալու և շուկաների համար է։ Եթե մենք հնարավորություն ունենք որոշակիորեն նվազեցնել ծախսերը և ավելի մրցունակ դարձնել արտաքին շուկաներում, թեկուզ՝ մեզ համար ոչ նոր շուկաներում, ինչո՞ւ դա չանենք։ Նույնն է նաև իրանականի դեպքում, որի հետ այսօր առևտրային հարաբերություններն առաջատար տեղերում չեն կառուցվածքի առումով, բայց, այդուհանդերձ, մեզ համար հեռանկարային ուղղություն է արտահանման մասով։

-Թուրքիայի մասին․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կառավարության նիստում հայտարարեց, որ սահմանի բացման դեպքում ՀՀ-ին հետաքրքրում է նաև Թուրքիայի հետ երկաթուղային կապը։ Ես հիշում եմ, որ ռուսական կողմից է եղել հայտարարություն Թուրքիա-Հայաստան հավանական երկաթուղու գործարկմանն առնչվող։ Ի՞նչ հնարավորություններ կան այստեղ, կարծես թե ամբողջ Արևմուտքն է բացվում, եթե կարողանանք թուրքական տարածքն օգտագործել։

-Նախ՝ մեզ համար եվրոպական ուղղությունն ավելի հեշտ է դառնում ապրանքների արտահանման իմաստով։ Նաև պետք է նկատի ունենանք, որ Հայաստանը գտնվում է կարևոր տարածաշրջանում և խաչմերուկում, այստեղ ամենաբազմազան ապրանքային հոսքերն են արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ ուղղություններով։ Որպես տարանցիկ երկիր՝ դու կարող ես առավելություններ ստանալ։

-Հնդկաստանի ԱԳ նախարարն էր այցելել Հայաստան, որի ժամանակ հայտարարվեց «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը գործարկելու ցանկության մասին, այդ թեմայով նախատեսվում է Իրանի հետ կնքել փաստաթղթեր։ Իսկապե՞ս կարծում եք, որ Հայաստանն ունի հնարավորություն տարանցիկ երկիր դառնալու։ 

-Այսօր բոլորը փնտրում են այլընտրանքային ուղիներ, փորձում են իրենց ապրանքների փոխադրման ուղիները դիվերսիֆիկացնել՝ կախված չլինել մեկ ուղղությունից։ Մեր տարածաշրջանն առանցքային է այդ առումով։ Եվ նախկին պրոցեսները, որ տեղի ունեցան՝ Հայաստանը շրջանցելու և այլն, զգալի անվտանգային խնդիրներ ստեղծեցին մեզ համար՝ նվազեցնելով Հայաստանի տնտեսական և քաղաքական կշիռը։

-Եթե ամբողջական ապաշրջափակում տեղի ունենա տարածաշրջանի, ինչ-որ կերպ քաղաքացու կյանքը կփոխվի՞։

-Քաղաքացին կստանա ավելի էժան ապրանքներ, այսինքն՝ ապաշրջափակումը նշանակում է լոգիստիկ ծախսերի նվազեցում, դա նշանակում է՝ ապրանքների և ծառայությունների նվազեցում, դա նշանակում է արտահանման հնարավորությունների ընդլայնում, նոր աշխատատեղեր, տնտեսության մրցունակության աճ և այլն։ Դրանից շատ բաներ կարող է բխել՝ մեր աչքի առաջ ունենալով այլ երկրից ներմուծման հնարավորությունները, դրանով պայմանավորված ռիսկերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան