Սարսափելի վտանգավոր միջանցք կբացվի դեպի ՌԴ, եթե Արցախը չլինի․ համաշխարհային պատերազմ կբերեն թուրքերը․ Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:26
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT
28.10.2026 | 12:18
Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:12
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 12:10
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 12:07
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
28.10.2026 | 12:01
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
28.10.2026 | 11:57
Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
28.10.2026 | 11:52
Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցն Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ

-Պարո՛ն Բաբայան, Ադրբեջանում ընդդեմ Արցախում տեղեկայված ռուս խաղաղապահների ներկայության մեծ արշավ է տարվում, ընդհուպ՝ իշխանության մակարդակով։ Ամեն առիթով հայտարարում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում ժամանակավոր են։ Ակնհայտ է՝ հիմք են ստեղծում խաղաղապահների հեռացման համար։ Արցախի իշխանությունները հաշվարկե՞լ են՝ ինչ է լինելու այն դեպքում, երբ ադրբեջանցիները խաղաղապահների հեռացման պահանջ դնեն․ պատերազմով պահելո՞ւ ենք հողը, թե՞ դուրս ենք գալու։ Ո՞ր սցենարն եք առավել հավանական համարում։

-Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանին որպես թշնամի են վերաբերվում, որովհետև նրանց ծավալապաշտական ծրագրերն ուղղված են Ռուսաստանի դեմ՝ այդ պանթուրքիստական գաղափարախոսությունները և այլն։ Ես ուզում եմ նորից կրկնել՝ մենք դեմ չենք ինտեգրացիոն գործընթացներին, առավել ևս, որ մեր շարժումն ինտեգրացիոն էր։ Թուրքիան և Ադրբեջանն այդ ինտեգրացիային հաղորդում են ծայրահեղականություն, ինտեգրացիան նրանք դիտարկում են որպես ծավալապաշտություն, էքսպանսիա։ Գլխավոր ուղղություններից՝ թիրախներից մեկը Ռուսաստանն է։ Ադրբեջանը 1918 թվականին ստեղծվել է որպես հենակետ այդ ծավալապաշտական քաղաքականությունն իրականացնելու համար։ Նրանք լավ են հասկանում՝ ինչքան ռուս խաղաղապահները լինեն Արցախում, այնքան Արցախը գոյություն ունի, անվտանգ է և արցախահայությունն այստեղ է։

Նրանք նաև լավ հասկանում են, որ եթե չլինի Արցախը, ինչպիսի աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի կունենան աշխարհաքաղաքական լանդշաֆտում՝ ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև հարակից տարածաշրջաններում։ Հասկանում են, որ եթե չլինի Արցախը, չի լինելու նաև հայոց պետականությունը, և թող որևէ մեկն այստեղ կասկած չունենա, որ բացվելու է սարսափելի վտանգավոր մի միջանցք դեպի ՌԴ, այսինքն՝ ծայրահեղական ծավալապաշտական վեկտորները կներթափանցեն, և սա կբերի երրորդ համաշխարհային պատերազմի։

-Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն 5-ից 6 անգամ կրճատված են ներկայացնում Արցախում բնակվող հայերի թիվը, այլ որպես առավել հաճախ բերվող սցենար ներկայացնում են Արցախն Ադրբեջանին ինտեգրելը՝ բացառելով որևէ կարգավիճակ տալու հեռանկարը։ Մենք՝ հայկական կողմը, ի՞նչ ենք հակադրում սրան։

-Իհարկե՝ դա իրենց բուն նպատակն է և չեն էլ թաքցնում։ Հետաքրքիր բան է՝ ամենաազնիվ թշնամին են, երբեք իրենց բուն նպատակները չեն թաքցնում։ Դա մեզ ինչ-որ տեղ հնարավորություն է տալիս ավելի ճիշտ պատկերացնել իրականությունը։ Ինչո՞ւ է Ալիևը Արցախի բնակչության թիվը 20․000 ներկայացնում․ ոչ միայն նրա համար, որ ցույց տա՝ այստեղ պետություն չկա, այստեղ մի ամբոխ է, այլ դա այն վերին շեմն է, որը նրանք կհանդուրժեն, եթե այդքան հայ լինի Արցախում, եթե իրենք տարածքը գրավեն։ Իրենց համար իդեալական կլինի, որ համաձայնվենք դառնալ Ադրբեջանի մաս։

-Եվ կարծես թե դրա մոդելներն իրենք ցույց են տալիս, պարո՛ն Բաբայան, որ կստեղծեն ծաղկուն Աղդամ կամ Շուշի քաղաքներ, փոխաբերական իմաստով ասած՝ «մեղր ու ոսկի քսելով» կփորձեն Արցախի ժողովրդին շահագրգռել, որ Ադրբեջանի քաղաքացի լինելու դեպքում օգուտներ կստանան։ Սա՞ է իրենց սցենարը՝ ճի՞շտ եմ կանխազգում։

-Դուք ճիշտ եք կանխազգում, բայց դա տեխնիկական մասն է, քաղաքականը և հոգեբանականը մի քիչ ուրիշ է։ Այսինքն, տեսեք՝ ո՞նց պետք է նրանք անեն դա, ո՞նց պետք է Արցախը դառնա Ադրբեջանի մաս, եթե փորձեն մեր ձեռքով անել դա։ Պատերազմով, կռվով, կոտորածով դա չի ստացվի, այսինքն՝ պետք է խաբեն, կեղծեն, շահագրգռեն, իրենց համար լավագույն տարբերակն է մեր՝ հանրաքվեով համաձայնվելը։ Դրանով նա ինչի՞ է հասնելու։ Ժողովրդի, հասարակության ամենագիտակցված մակարդակը ազգն է, այսինքն՝ ազգը վերածվում է ժողովրդի, ժողովուրդը դառնում է ամբոխ, ամբոխն էլ դառնում է ցեղատեսակ, որի համար ո՛չ արժեքներ կան, ո՛չ հայրենիք կա, այնքան որ՝ կեր և անվտանգություն լինի, ապրեն։ Ուզում են մեզ այս մակարդակի հասցնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան