ԱՄՆ-ում սոխից սալմոնելոզի բռնկում է գրանցվել

Լուրեր

11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել են երկրի 37 նահանգներում սոխից սալմոնելոզի բռնկման մասին, ավելի քան 650 մարդ արդեն հիվանդացել է։ Այս մասին ասված է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքում (CDC):

Նշվում է, որ բռնկումը կապված է թարմ կարմիր, սպիտակ և դեղին սոխի հետ, որը ներմուծվել է Մեքսիկայի Չիհուահուա քաղաքից: Սոխը բաշխվել է ProSource Inc.-ի կողմից և առաքվել ամբողջ երկրի ռեստորաններ և մթերային խանութներ: ProSource Inc.-ում նշել են, որ սոխի վերջին խմբաքանակը ներկրվել է օգոստոսի 27-ին, սակայն, ինչպես նշում է CDC-ն, ապրանքը դեռ կարող է պահպանվել տներում և ձեռնարկություններում։

Այս կապակցությամբ երկրի բնակիչներին զգուշացվում է՝ չվաճառել, չգնել կամ չսպառել սոխը, եթե այն ներմուծվել է Չիհուահուայից և տարածվել ProSource Inc․-ի կողմից: Նմանատիպ նախազգուշացումները վերաբերում են նաև առանց պիտակների և փաթեթավորման սոխին, որտեղ չկա նշում, թե որտեղ է աճեցվել արտադրանքը:

ԱՄՆ իշխանություններն աշխատում են պարզել՝ արդյո՞ք բռնկումը կապված է որևէ այլ սոխի և այլ մատակարարների հետ, ասվում է զեկույցում:

Տաթև Ֆռանգյան