Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ միջազգային հեղինակավոր Անտալ Դորատիի անվան դիրիժորական մրցույթի հաղթողը, դրամական պարգևից բացի, այլ մրցանակների շարքում 2022-2023 համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալու հնարավորություն կստանա։ Հունգարական արմատներ ունեցող դիրիժոր և կոմպոզիտոր Անտալ Դորատիի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի նպաստելու զարգացող նվագախմբերի դիրիժորների կարիերայի առաջընթացին։ Ըստ կանոնակարգի՝ …

