Բռնցքամարտի ԱԱ․ Նարեկ Մանասյանը պարտվեց մեկնարկում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը ցավալի պարտություն է կրել հենց մեկնարկում․ Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից և մրցավարների միաձայն որոշմամբ զիջել Իտալիայի ներկայացուցիչ Մոհիդինե Աբեսին․ տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Այսօր ավելի վաղ իր մեկնարկային գոտեմարտում հաղթանակ էր տարել Եվրոպական խաղերի չեմպիոն, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը։ Նա 1/16 եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի էր հասել Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանի նկատմամբ: Հովհաննիսյանը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ:

Վաղը՝ հոկտեմբերի 27-ին Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա աշխարհի առաջնությունում։ 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը 1/16 եզրափակչում կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելայի հետ, իսկ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 1/32 եզրափակչում կմրցի Հնդկաստանի ներկայացուցիչ Վարինդեր Սինգի հետ։