Թուրքիայում իշխող ուժի համակիրները լքում են «Էրդողանի նավը»

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Հոկտեմբերին տարբեր հետազոտական կենտրոններ սոցհարցումներ են իրականացրել Թուրքիայի մի շարք շրջաններում ընտրությունների դեպքում բնակչության կողմնորոշվածությունը պարզելու նպատակով, գրում է Ermenihaber.am-ը։

Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ)համակիրների թիվը նվազել է:

ORC հետազոտական կենտրոնի տնօրեն Մեհմեթ Փյոսթեքին հրապարակել է իշխող կուսակցությունը՝ ԱԶԿ-ն լքելու և  կուսակցական շարքերը փոխելու պատճառները։

Փյոսթեքիի հաղորդմամբ՝  սոցհարցման արդյունքներով ԱԶԿ-ի այն համակիրները, որոնք դժգոհ են իշխող ուժի տնտեսական քաղաքականությունից հակված են աջակցել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի հիմնած «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությանը և Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ «Ապագա» կուսակցությանը (Gelecek Partisi)։  ORC-ի տնօրենի խոսքով՝ ԱԶԿ-ի աջակիցների շրջանում նաև գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP) և ազգայնական «Լավ» կուսակցություն (İyi Parti) անցնելու միտում կա։ Նա հավելում է, որ նրանք իշխող ուժի այն համակիրներն էին, որոնք մտահոգություններ ունեն երկրի վատ կառավարման, հետընթացի, իրավունքի ու արդարադատության ոլորտում իրականացված քաղաքականության շուրջ։