Երեկ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում տեղի ունեցածը ցնցել է գյուղացիներին․ 11 և 19 տարեկան քույրերը, նախնական տվյալներով, մահացել են գազի արտահոսքի հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել Կարբիի 3-րդ փողոցում գտնվող տանը։ Համագյուղացիները, հարազատները հավաքվել էին տան մոտ․ նկարահանել չթույլատրեցին, բայց կադրից դուրս որոշ մանրամասներ պատմեցին։ Ընտանիքի հայրն արտերկրում է, մայրը որդու հետ խնձորի բերքահավաքի է …

