Ի՞նչ են պատմել ԱԱԾ գնդապետն ու ԳՇ գեներալը․ մանրամասներ ԱԺ-ի փակ նիստից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.08.2026 | 12:20
Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել «Օլիմպիակոսում»
23.08.2026 | 12:06
Մեսիի գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:39
Քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված․ ՆԳՆ
23.08.2026 | 11:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:05
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
23.08.2026 | 10:37
Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ
23.08.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
Բոլորը

Հետպատերազմական Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցն այսօր խորհրդարանում հրաժարվեց պատասխանել ադրբեջանական դիրքերի առաջխաղացմանը և պատերազմից մեկ տարի անց հայկական դիրքերի կահավորված չլինելու վերաբերյալ հարցերին: Գներալ-մայորը նախընտրեց ԱԺ-ում մի քանի պտույտ կատարել և խուսափել հարցերից։

Եթե ԳՇ պետի տեղակալը գոնե որևէ կերպ փորձում էր ակնարկել, որ սահմանին հանգիստ է, ապա ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանն իրեն ուղղված հարցերին ի պատասխան՝ որևէ բառ չասաց:

Ի դեպ, ուշագրավ է, որ ԱԱԾ պաշտոնյային ԱԺ նիստերի դահլիճ ուղեկցեց, ապա ճանապարհեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իսկ Կամո Քոչունցն ԱԺ նիստերի դահլիճի մուտքն ու ելքը գտավ մեծ դժվարությամբ:

Պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները խորհրդարան էին ներկայացել ընդդիմության՝ մի քանի շաբաթ շարունակվող փակ նիստ հրավիրելու հորդորներից հետո: Ընդդիմադիրները, սակայն, պահանջում էին հանդիպում պատասխանատու կառույցների ղեկավարների, ոչ թե նրանց տեղակալների հետ:

Ինչ է կատարվում հայ-ադրբեջանական շփման գծում 44-օրյա պատերազմից մեկ տարի անց․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանի պատասխաններն ընդդիմադիր պատգամավորներին չէին բավարարում: Այսօր ԱԺ նիստի մեկնարկին նախապես որոշվեց, որ անկաշկանդ շփման նպատակով սահմաններին առնչվող հրատապ հարցը կքննարկվի փակ ռեժիմով:

Փակ նիստից կես ժամ չանցած, սակայն, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը լքեց նիստերի դահլիճը: Արտակ Դավթյանի և Արմեն Աբազյանի գլխավորած կառույցների ներկայացուցիչները սահմանային իրավիճակի հետ կապված որևէ տեղեկություն չեն տրամադրում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Պատգամավորներն ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները չդեմարկացված և չդելիմիտացված սահմանների խնդիրները քննարկեցին շուրջ երկու ժամ: Նիստի ավարտից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց՝ իրենց հարցերն անպատասխան են մնացել:

Օհանյանի փոխանցմամբ՝ փակ նիստին քննարկել են նաև 2020 նոյեմբերի 9-ին Փաշինյանի, Պուտինի և Ալիևի ստորագրած հայտարարության այն կետը, որ կողմերը պետք է մնան այն կետում, որտեղ գտնվել են մարտական գործողությունները դադարեցնելու պահին: Օհանյանի պնդմամբ՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում հայկական զորքերը հետ են եկել:

Միակ տեղեկությունը, որ ուղիղ հայտարարվեց փակ նիստից, այն է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը և ԳՇ պետի տեղակալը հաստատել են՝ ռուս սահմանապահները հեռացել են Կապանի Փայլասարից: Արդյունքում, Ադրբեջանը տարածքային առավելություն է ստացել, բայց դիրքային փոփոխություններ չեն եղել:

Ընդդիմադիր պատգամավորներին գործադիր իշխանությունների ներկայացվածությունն ու պատասխանները չեն բավարարել: Նրանք շարունակում են պահանջել հանդիպում ոլորտի առաջին դեմքերի, ինչպես նաև վարչապետի հետ: Իշխանական պատգամավորները նիստից մանրամասներ հրաժարվեցին հայտնել՝ նշելով, որ փակ նիստ է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան