Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 05։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից նկատվել է կասկածելի շարժ հիմնարկի հիմնական պատի շրջակայքում։ Անմիջապես կատարվել է տարածքի զննում, և վերոնշյալ հատվածից հայտնաբերվել են 1 փաթեթ և 2 թելակոճ, որոնց միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց։ Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս և մարիխուանա …

