Առավոտից անհասանելի են ՀՀ վարչապետի՝ primeminister.am և ՀՀ Կառավարության՝ gov.am պաշտոնական կայք էջերը։ Այդ հղումները չեն աշխատում արդեն մի քանի ժամ։ Factor.am-ը փորձեց կապ հաստատել վարչապետի մամուլի խոսնակի և կառավարության աշխատակազմի հետ՝ հասկանալու խնդրի պատճառը, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Չի բացառվում, որ կայքերի աշխատանքը խափանվել է հաքերային հարձակումների հետևանքով։ Հիշեցնենք, որ թուրքական և ադրբեջանական …

