Թավիշին վերջ դնելու համար անհաժեշտ է, որ ժողովուրդը մեզ տված թավշե մանդատը փոխարինվի պողպատե մանդատով: Այս մասին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Շատ տեղերից, ներառյալ Սյունիքից հանելու ենք ժանգոտած մեխերը, տարբեր քաղաքապետարաններում ծվարած դուրսպրծուկներին։ Սյունիքը նրանց համար հայրենիք չէ, այլ մաքսային տերմինալ, …