Անկարան սպասում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Թուրքիայի ԱԺ նախագահ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Թուրքիան կողմ է, որ Կովկասը վերածվի համագործակցության, համերաշխության ու զարգացման գոտու։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը Անկարայում Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսին, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա նշել է, որ «Ադրբեջանի հաղթանակով վերացվել է Կովկասում կայուն խաղաղության ու համագործակցության գլխավոր խոչընդոտը»։

«Կովկասում երկխոսության համար հիմք է ձևավորվել։ Երևանը հնարավորություն ունի կառուցողական մոտեցում ցուցաբերել։ Հայաստանը պետք է հարգի 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության կետերը։ Պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր»,- ասել է Շենթոփը։

Նա նաև խոսել է թուրք-ադրբեջանական քարոզչական թեզի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Շենթոփը կոչ է արել «բացել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող 46 կմ-ոց միջանցքը Արևմտյան Զանգեզուրում», որն «իր ներդրումը կունենա համաշխարհային առևտրի գործում»։

«Մենք Երևանից համարձակ ու կառուցողական քայլեր ենք սպասում ՝հենց Հայաստանի ապագայի առաջնահերթությունները հաշվի առնելով»,- ասել է Շենթոփը։

Նշենք, որ Հայաստանը որևէ միջազգային փաստաթուղթ չի ստորագրել ՀՀ սուվերեն տարածքով երրորդ երկրի միջանցք տրամադրելու մասին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք է գնում ընդամենը մեկ՝ Լաչինի միջանցքի մասին։

 

Էմմա Չոբանյան