Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսթավիի բանտում մեկ ամսից ավելի հացադուլ հայտարարած Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակշավիլիի առողջական վիճակը զգալիորեն վատացել է։ Քաղաքական գործչի մոտ սկսվել է հիշողության կորուստ, նա կորցնում է տրամաբանական կապն ու չի կարողանում նամակ գրել։ Այս մասին պատմել է News Georgia-ի խմբագիր Իյա Բարաթելին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բարաթելին ենթադրում է, որ Վրաստանի իշխանություններին բացարձակապես ձեռնտու չէ Սաակաշվիլիին բանտում պահելը, քանի որ «վերջինս նրանց համար անկայունության լուրջ գործոն կլինի»։ Նա հավելել է, որ նախկին նախագահի բանտում մնալը ընդդիմադիրների համար մեծ խթան կլինի բողոքի ակցիաները շարունակելու համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վրաստանի Առողջապահության նախարարությանը կից ստեղծված բժիշկների կոնսիլիումը խորհուրդ էր տվել Սաակաշվիլիին տեղափոխել խառը տիպի բազմաֆունկցիոնալ կլինիկա։ Քաղաքական գործչի փաստաբանները կողմ են հանդես եկել այս դիրքորոշմանը։ Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հոկտեմբերի վերջին նշել է, որ բանտային հիվանդանոցը, որտեղ կարող են տեղափոխել Սաակաշվիլիին, չի կարող ապահովել նրա անվտանգությունը և համապատասխան բուժումը։

Տաթև Ֆռանգյան