Ադրբեջանում Խոջոյանի վրա կրակել են, դիզվառելիք ներարկել, Պետրոսյանին գլխատել են. սա արձանագրել է ՄԻԵԴ-ը․ Արտակ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ

-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի դեմ երկու շատ կարևոր վճիռ է հրապարակել՝ 2014թ. Ադրբեջանի կողմից գերեվարված և խոշտանգված Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով: Երկու դեպքերում էլ դատարանը վճռել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի ու ազատության իրավունքները և պարտավոր է 40.000 հազարական եվրո փոխանցել տուժածների իրավահաջորդներին: Կխնդրեմ հիշեցնել այս պատմությունները: Այս վճիռներն ի՞նչ են նշանակում, եթե ավելի պարզ բացատրենք:

-Սրանք 2014 թվականի դեպքեր են. Մամիկոն Խոջոյանը գնացել էր իր այգի՝ խաղող հավաքելու, այնուհետև հրապարակվեցին տեսանյութեր, որ նա գտնվում է Ադրբեջանում: Կարեն Պետրոսյանը գնացել էր ցախ հավաքելու: Երկուսն էլ Տավուշի մարզից էին: Երկու դեպքում էլ նրանց կարգավիճակը ձերբակալվածի կարգավիճակ է, նրանք գերիներ չէին, ըստ այդմ՝ իրավական պաշտպանությունը և երաշխիքներն այլ են: Խոջոյանը եղել է առևանգված ՀՀ տարածքից, ադրբեջանցիները նրան ներկայացրել էին որպես դիվերսիոն խմբի ուղեկցող: Նա մեկ ամիս գտնվեց անազատության մեջ, այնուհետև Կարմիր խաչի միջոցով վերադարձվեց հայկական կողմին: Նա այդպես էլ պարզ գիտակցության չեկավ, սարսափած էր, ներարկել էին հոգեմետ դեղեր և դիզվառելիք, մոտիկ տարածքից կրակել էին բազուկոսկրին: Հայաստանում փորձեցին ապաքինել, սակայն այդպես էլ չվերականգնվեց, մահացավ ստացած վերքերից ու ազդեցություններից:

Կարեն Պետրոսյանը բարիդրացիական հարաբերությունների մեջ էր մտել ադրբեջանական գյուղի բնակիչների հետ, նրան թեյ էին հյուրասիրել, հետո եկել էին ձերբակալելու, բնակիչներն ընդդիմացել էին, սակայն նրան ձերբակալել էին: Կարճ ժամանակ անց տեսանյութ տարածվեց, որտեղ նա ռազմական հագուստով էր և ներկայացվում էր որպես դիվերսանտ: Ձերբակալումից մեկ օր հետո հայտարարվեց, թե նա սրտի անբավարարությունից մահացել է: Կարեն Պետրոսյանի մարմինը երկար ժամանակ Ադրբեջանը չէր հանձնում, պատճառն այն էր, որ ցանկացել էին թաքցնել նրա նկատմամբ կատարած խոշտանգումները: Հայկական կողմը բացահայտեց, որ նրա գլուխն անջատված էր մարմնից և բացակայում էր ենթալեզվային ոսկորը: Բացահայտվել էին նաև այլ խոշտանգումներ…

-Դուք նաև թե՛ գերիների, թե՛ անհետ կորած անձանց իրավահաջորդների շահերի պաշտպանությամբ եք զբաղվում… ՄԻԵԴ-ում փորձում եք առաջ մղել նրանց իրավունքները և Ձեր գործունեությունը նաև խոշտանգումների կանխարգելման նպատակ ունի, բազմաթիվ դեպքերի եք առնչվել, պատկերացնում եմ՝ ինչ ծավալի նյութի եք տիրապետում:

-Այո՛, այդ ինֆորմացիային տիրապետում ենք, այդ գործերը մեր վարույթում են և ներկայացվել են ՄԻԵԴ, առաջիկայում ևս կներկայացվեն այդպիսի դեպքերով գործեր:

-Ադրբեջանը, իբր, աջակցում է քաղաքակիրթ Եվրոպայի կառույցներին, որոնք պետության վրա դնում են կոնկրետ պարտավորություններ՝ մարդու իրավունքների պաշտպանության, ընդհանրապես էթնիկ ատելության բացառման վերաբերյալ և այլն… Հիմա ՄԻԵԴ-ը փաստում է, որ գլխատումն ադրբեջանական պետության ձեռագիր է հայ գերիների կամ ձերբակալվածների նկատմամբ: Հնարավո՞ր է՝ ինչ-որ պարագայում Ադրբեջանը կանչվի պատասխանատվության:

-Իհարկե՝ հնարավոր է: Եվ այս առանձին դեպքերը, որոնք արձանագրվում են ՄԻԵԴ-ի վճիռներով, դրանք դառնում են անվիճարկելի, հաստատված, անքննարկելի փաստեր և, ի վերջո, որպես բաղկացուցիչներ, կարող են ամբողջացնել մի մեծ պատկեր:

-Ադրբեջանը չի երաշխավորում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերը. սա փաստվում է ՄԻԵԴ-ի մի շարք որոշումներով: Դուք նշել եք, որ դրանք ոչ միայն կոնվենցիոն իրավունքներ են, այլ նաև Ադրբեջանի ներպետական իրավունքով են ապահովված, նաև Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներ են, որոնք Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել և պահպանել բոլորի նկատմամբ՝ անկախ էթնիկ ծագումից: Ի՞նչ է սա նշանակում: Համաձայն ՄԻԵԴ-ի՝ ի՞նչ իրավունքներ է խախտել Ադրբեջանը:

-Կարող են լինել մարդիկ, որ ասեն՝ դա կոնվենցիայով է նախատեսված, Ադրբեջանին չի վերաբերում, սակայն իմ ասածը հակափաստարկ է սրան՝ այդ իրավունքները նաև Ադրբեջանի ներպետական իրավունքով են սահմանված: Մարդը՝ անկախ ազգությունից, ծագումից, ապահովված է կյանքի իրավունքով, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքով, խտրականությունից զերծ լինելու իրավունքով և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքով: Ադրբեջանն այս դատական ակտերում ուղղակիորեն հայտարարել է, որ իրավական պաշտպանության միջոց չկա Ադրբեջանում այս դեպքերի վերաբերյալ: Սա նրանք ներկայացրել են, որպեսզի ՄԻԵԴ-ը գործի վարույթը կարճի: Սակայն ՄԻԵԴ-ն ասել է, որ գանգատը ներկայացվել է ժամկետի մեջ: Իրավական պաշտպանության միջոցի բացակայությունը նաև Ադրբեջանի Սահմանադրության, ներպետական իրավունքի խախտում է, և անձինք, ովքեր չեն ապահովել Կարեն Պետրոսյանի, Խոջոյանի, մյուսների իրավական պաշտպանության միջոցը, նրանք պատասխանատվության են ենթակա հենց Ադրբեջանի ներպետական օրենսդրությամբ:

–Սա պետք է հնչեցնել որպես ահազանգ: Մենք այօր էլ ունենք գերիներ, և կա ռիսկ: Չկա երաշխիք, որ Ադրբեջանում նրանց նույնպես չի սպառնա այդ նույն ճակատագիրը:

-Մենք ՄԻԵԴ-ից պահանջել ենք կիրառել անհապաղ միջոց և ազատ արձակել ձերբակալված, անազատության մեջ գտնված անձանց, նաև Հաագայի դատարանում հրատապ միջոցի առարկան սա է, քանի որ Ադրբեջանում ազգությամբ հայերի կյանքին վտանգ է սպառնում՝ միայն հայ լինելու հանգամանքով պայմանավորված, անհապաղ նրանք պետք է վերադարձվեն հայրենիք: Այո՛, չկա երաշխիք, որ նրանցից չեն խլի կյանքը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան