Ֆրանսիայի հարավում գրանցված անկարգությունների ժամանակ մեկ ոստիկան լուրջ վնասվածք է ստացել

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայում մեկ ոստիկան աչքի լուրջ վնասվածք է ստացել զանգվածային անկարգությունների ժամանակ, որոնք անցած գիշեր տեղի են ունեցել Ֆրանսիայի հարավում՝ Ֆրեժյուս կոմունայում, գրում է BFM-ը։

Ըստ այդ տվյալների՝ անկարգությունները գրանցվել են Գաբել թաղամասում՝ տեղի ժամանակով 22։40-ի սահմնաններում, և շարունակվել են ավելի քան 3 ժամ։ Վանդալներն այրել են մի քանի էքսկավատոր ու մի քանի ավտոմեքենա, ինչպես նաև աղբամաններ։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները քարերով ու Մոլոտովի կոկտեյլներով հարձակման են ենթարկել։ Տեղի ոստիկաններին օգնության են հասել Տուլոնից ու Դրագինյանից իրավապահներ։ Երկու մարդ ձերբակալվել է։

Նշված շրջանը պարբերաբար դառնում է իրավապահների հետ բախումների վայր։ Հոկտեմբերի կեսերին ոստիկանները մի քանի անգամ ստիպված են եղել գազային նռնակներ ու ռետինե փամփուշտներ կիրառել՝ ագրեսիվ տրամադրված քաղաքացիներից պաշտպանվելու համար։ Նախնական տվյլաներով՝ հարձակումները սկսվել են հակաթմրանյութային շրջայցից և թմրանյութերի տարածման մեջ կասկածվող մի քանի մարդու ձերբակալությունից հետո։ Նման բախումներ էին գրանցվել նաև այս գարնանը, այն ժամանակ ևս մի քանի ոստիկան էր վիրավորվել։

Տաթև Ֆռանգյան