Այսօր առավոտյան՝ ժամը 09։30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի հարակից տարածքում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Ոստիկանությունից Factor.am-ին հայտնեցին, որ Ford մակնիշի մեքենայի վարորդը հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին։ Կինը տեղում մահացել է։ Նշենք, որ, ըստ Shamshyan.am-ի տեղեկությունների, վրաերթի հետևանքով մահացածն ու վրաերթի ենթարկածը նույն գործարանի աշխատակիցներ են․ …

