Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ․ այս տարածաշրջանի 33 համայնքները կմիավորվեն մեկ փնջի մեջ։ Ախուրյան համայնքն արդեն իսկ մեկ անգամ խոշորացվել էր 2017 թվականի նոյեմբերի 5-ին․ Ախուրյանի կազմում ընդգրկվել էին Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ համայնքները։ Այդ նույն թվականին խոշորացվել էր նաև Մարմաշեն համայնքը՝ իր կազմում ընդգրկելով …

