«Տաշիր պիցցա»-ում թունավորման դեպքերով հարուցվել են քրգործեր. նախնական վարկածով՝ պատճառը հավի միսն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
25.08.2026 | 10:46
Փաստաբան Կոչուբաևին չեն թույլատրում մտնել Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:35
Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
25.08.2026 | 10:24
Փաշինյանն ու Կառավարության անդամները ԱԺ նիստից առաջ սրճել են Սարյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
25.08.2026 | 09:59
Խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը. ՈւՂԻՂ
25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
25.08.2026 | 09:12
Իրավապահները խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը
24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
Բոլորը

Շուրջ չորս օր է՝ «Տաշիր պիցցա» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցված է, չի գործում նաև հանրային սննդի կայքէջը․ նոյեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ պիցցերիայի մասնաճյուղերում զանգվածային թունավորման դեպքեր են գրանցվել: Այդ օրը ՍԱՏՄ-ն կասեցրեց մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի և Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղերի գործունեությունը։ Դրանից հետո սննդի կետը հայտարարություն տարածեց, որ ժամանակավորապես փակ կլինեն բոլոր մասնաճյուղերը։

«Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ: Մեզ համար մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունն առաջնահերթություն է»,- ասված է հայտարարության մեջ:

Ոստիկանությունից Factor TV-ին հայտնեցին, որ սննդի կետում զանգվածային թունավորման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, եթե դրանք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։ Որ քրեական գործ կհարուցվի՝ որոշվել էր նոյեմբերի 6-ին և գործն ուղարկվել Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնում է՝ հարուցվել է մի քանի քրեական գործ:

Մինչ հարուցվում են քրեական գործեր, ավելանում է տուժածների թիվը։ Սննդային թունավորման ախտանշաններ ունի նաև «Տաշիր պիցցա»-ի աշխատակիցներից մեկը։ Նա նկարահանվել չցանկացավ, բայց  Factor TV-ին մանրամասներ պատմեց հեռախոսով։

«Ես նախօրեին հավի մսով ապուր կերա և լավ չէի արդեն, փորացավ ունեի։ Դեղ խմեցի, մտածեցի՝ կանցնի: Հաջորդ օրը հավի մսով ու սնկով պիցցա կերա և վատացա»,- պատմում է կինը:

Սկզբում կարծել են, թե նա վարակված է կորոնավիրուսով, շտապօգնություն են կանչել, տեղափոխել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։ Այստեղ որոշակի հետազոտություններից հետո ասել են, որ պետք է թեստավորվի և ուղարկել են տուն։ Կինը թեստավորվել է, պատասխանը բացասական է եղել:

Աշխատակցուհին առայժմ թույլ է զգում իրեն, ասում է՝ դեռ լիարժեք չի կարողանում սնվել։

Թե որն էր հանրային սննդի կետում զանգվածային թունավորման պատճառը, ցույց կտան մանրէաբանական հետազոտության արդյունքները․ ՍԱՏՄ-ից Factor TV-ին հայտնեցին, որ դրանք պարզ կլինեն ուրբաթ կամ հնարավոր է՝ ավելի շուտ։

Մինչ այդ, մեր տեսախցիկը ֆիքսել է, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Տաշիր պիցցա»-ի մասնաճյուղը թեև փակ է հաճախորդների համար, սակայն ներսում աշխատակիցներն իրականացնում են մաքրման աշխատանքներ։

Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ հնարավոր է` այսօր պարզ դառնան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելաման ազգային կենտրոնի բակտերիոլոգիական հետազոտության արդյունքները։ «Տաշիր պիցցա»-ում ևս սպասում են այս պատասխաններին․ սննդի կետի մարքեթինգի բաժնի տնօրեն Արտակ Մաթևոսյանը զերծ մնաց որևէ մեկնաբանությունից, քանի դեռ պարզ չեն լաբորատոր փորձաքննության արդյունքները։

Վերջին տեղեկություններով, որոնք Առողջապահության նախարարությունը հրապարակել է երեկ՝ ժամը 20:30-ին, «Տաշիր պիցցա»-ի տարբեր մասնաճյուղերում սննդից թունավորման դեպքերի թիվը հասել է 171-ի։ 99 հիվանդ շարունակում է ստացիոնար բուժում ստանալ, որոնց մի մասի վիճակը գնահատվում է միջին, մյուս մասինը՝ թեթև ծանրության։ Հիվանդանոցից արդեն դուրս է գրվել 72 քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան