ԵՄ-ն կարող է կարևոր դեր խաղալ 44-օրյա պատերազմից հետո մարդու իրավունքների պաշտպանության ապահովման գործընթացում․ ԵԽ փոխնախագահ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Ես հավատում եմ, որ Եվրամիությունը կարող է կարևոր դեր խաղալ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մարդու իրավունքների պաշտպանության ապահովման գործընթացում։ «Բաց հասարակություններ հիմնադրամի» կազմակերպած առցանց քննարման ժամանակ նման կարծիք հայտնեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵԽ-ում ներկայացված Կանաչներ/Եվրոպայի ազատ ալյանս խմբի անդամ Հեյդի Հաուտալան՝ նկատելով, որ մեկ տարի անց շարունակվում են մարդու իրավունքների լուրջ խախտումները, սակայն միջազգային հանրության արձագանքը մնում է անբավարար։

Նշենք, որ միջոցառման թեման Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց մարդու իրավունքների մարտահրավերներն էին։

Հեյդի Հաուտալայի խոսքով՝ պատերազմից հետո մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներին դիմակայելու հարցում ԵՄ-ն կարող է աջակցություն ցուցաբերել, այնպես անել, որ խոշտանգումների և մարդու իրավունքների խախտումների համար կողմերը պատասխանատվություն կրեն։

Ըստ նրա՝ ԵՄ-ն նաև կարող է հզոր դիվանագիտական նախաձեռնողականություն ցուցաբերել պատերազմից հետո, զարգացնել ԵՄ-ի և Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների ռազմավարությունը։

«ԵՄ-ի Հարավային Կովկասի ներկայացուցչի մանդատը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով հարավկովկասյան երկրների հետ հարաբերություններում առաջնահերթությունները»,- ասաց նա։

Հեյդի Հաուտալան կարծում է, որ տարածաշրջանում զարգացումը հնարավոր է բոլոր տեսակի հաղորդակցությունները բացելու դեպքում՝ հայ-թուրքական սահմանից մինչև Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող սահմանով։

Նա կարևորեց Եվրամիության աջակցությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մեխանիզմների կառուցման գործընթացում։ Ըստ նրա՝ պետք է լինի մարդկանց միջև ուղիղ հաղորդակցություն, ֆինանսավորվեն ծրագրեր, որտեղ հայերն ու ադրբեջացիները կարող են երկխոսել։

Եվրոպացի պատգամավորի խոսքով՝ նաև կարևոր է ապատեղեկատվության և սխալ տեղեկատվության դեմ պայքարը, պետությունների ղեկավարները չպետք է իրենց քաղաքական նպատակներն իրականացնելու համար ատելության խոսք օգտագործեն, քաղաքական քարոզչություն իրականացնեն։

«Երկու երկրների առաջնորդները պետք է պատրաստ լինեն հարաբերությունների համար նոր դարաշրջան բացելու»,- ասաց նա։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ իր խոսքում ներկայացրեց Ադրբեջանի կողմից պատերազմից հետո հայ ռազմագերիների նկատմամբ տարվող խոշտանգումների մասին, որոնք կրել են և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական բնույթ։

Հիմա, ըստ նրա, Ադրբեջանում պահվող ռազմագերիներն առանց լուրջ պատճառի չեն վերադարձվում հայրենիք։ Նա մատնանշեց, որ Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են գերիների հանգամանքը՝ քարտեզների փոխանակման համար։

Մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանն էլ նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են հայտնվել մարդու իրավունքների նկատմամբ ոտնձությունները և՛ պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո։

Թաթոյանը մատնանշեց, որ ադրբեջանական զինված ուժերն իրենց թիրախում են պահում խաղաղ բնակչությանը, հիմա էլ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են հայկական բնակավայրերում՝ տներում, արոտվայրերում, որոնք օրինական փաստաթղթորով պատկանում են հայերին։

«1000-ավոր հեկտարների մասին է խոսքը։ Մարդիկ պարզապես զրկվել են իրենց եկամտի աղբյուրից»,- ասաց նա՝ նշելով, որ դրանք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են, որոնք արվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Փաստաբան, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող իրավաբանական թիմի անդամ Լևոն Գևորգյանը, ի թիվ այլ հարցերի, մատնանշեց Ադրբեջանի իշխանությունների կողմից ատելության խոսքի տարածումը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները։ Նա ներկայացրեց նաև Ադրբեջանի նախագահի վիրավորական որակումները՝ ուղղված հայերին, հիշատակեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը ադրբեջանցի երիտասարդների համար հայրենասերի օրինակ է։

Լևոն Գևորգյանի խոսքով՝ Ադրբեջանն ամեն կերպ այնպես է արել, որ հայերի ներկայությունն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող վայրերում բացառվի, վերացվեն հայերի մասին եղած մշակութային վկայությունները։

«Ադրբեջանը համառորեն ընդդիմանում է հայերի վերադարձին իրենց տներ՝ չնայած նոյեմբերի 9-ի հռչակագիրը նախատեսում է դա»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան