Քոչարյանը թող ասի՝ պատռելու եմ իմ ընկեր Պուտինի գրած նոյեմբերի 9-ի թուղթը․ թե՞ իր դուխը ՀՀ-ից դուրս չի հերիքում․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ

-Պարո՛ն Նորիկյան, խորհրդարանական ընտրություններից մոտ 5 ամիս անց Ռոբերտ Քոչարյանի ուժը Ազատության հրապարակում այսօր հանրահավաք է անցկացնում՝ իշխանափոխության օրակարգով։ Հայտարարում են, թե այս հավաքը Հայաստանի թրքացման, Արցախի հայաթափման և գանձագողության դեմ է, և մտադիր են ձևավորել դիմադրություն և հասնել իշխանափոխության։ Ի՞նչ կասեք այս լոզունգների մասին։

-Անձամբ ես դեմ եմ թրքացմանը, բայց ես դեմ եմ նաև ռուսացմանը, եվրոպացմանը, ամերիկայացմանը, ես հանդես եմ գալիս ՀՀ-ի շահերից։ Երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է Հայաստանի թրքացումից, այդքան քաղաքական խիզախություն ունի՞ խոսելու, որ նույն հարաբերակցությամբ Հայաստանը նաև ռուսականացվում է, թե՞ Ռոբերտ Քոչարյանը դուխը հերիքում է մենակ Հայաստանի սահմաններում խոսել։ Ի՞նչ չի անում Նիկոլ Փաշինյանը, որ պիտի անի Քոչարյանը։ Թող ցույց տա ճանապարհային քարտեզը, թող ցույց տա, ասի, որ ինքը գալու է և պատռելու է իր ընկեր Պուտինի կողմից կազմված նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

-Ըստ ՀՀ Սահմանադրության՝ իշխանությունը փոխվում է ընտրությունների միջոցով։ Ամիսներ առաջ 20 տոկոս ձայն է ստացել Քոչարյանի ուժը, 54 տոկոս՝ ՔՊ-ն և 10-ից 15 տոկոս՝ ուժեր, որոնց ընտրողները ոչ մի պարագայում Քոչարյան չէին ընտրի՝ Ձեր ուժն է, Դավիթ Սանասարյանինը, Արամ Սարգսյանինը, ԼՀԿ-ն է, Բաբաջանյան-Շիրինյանի դաշինքը և այլն։ Ինչի՞ վրա կարող էր հույս դնել երկրորդ նախագահը։

-Դուք կհիշեք, որ հայտնի ասուլիսում Քոչարյանն ասում էր՝ մեկուկես տարի հետո ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ես կարծում եմ՝ իշխանափոխության վարկածը կամ հեռանկարը իրենք պայմանավորում են հետևյալ երկու պատճառաբանությամբ․ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանում վարչապետի ընտրվելուց մեկ տարի հետո որևէ մեկը սահմանադրական իրավասություն չունի նրան անվստահություն հայտնելու։ Այսինքն՝ առնվազն մյուս տարվա հունիս-հուլիս ամիսներին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ նրան անվստահություն հայտնելու սահմանադրական հիմքերը բացակայում են։ Միգուցե, մտադիր են մեկ տարի հետո գեներացնել վարչապետին անվստահություն հայտնելու գործըթնաց։ Երկրորդ հանգամանքն աշխարհաքաղաքական տիրույթով է պայմանավորված։ Նրանք սպասում են, որ մեկուկես տարում Նիկոլ Փաշինյանի ուժը փակելու է արցախյան ցիկլը՝ ապաշրջափակում, դեմարկացիա և դելիմիտացիա, այն, ինչ դրված է Հայաստանի վրա՝ «Մավրն արեց իր գործը, Մավրը պետք է հեռանա» տրամաբանությամբ, որ կավարտվի Նիկոլ Փաշինյանի առաքելությունը։ Ուրիշ տրամաբանություն չկա։ Եկեք անկեղծ լինենք, Ռոբերտ Քոչարյանը երբեք Հայաստանում իշխանության գալու գործընթացում չի ապավինել հասարակության վստահությանը։

-Գուցե այս անգամ էլ չի ապավինելու հասարակության վստահությանը։ Եթե դեռ յոթ ամիս կա՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմքերի ի հայտ գալուն, միգուցե այդքան էլ սահմանադրական չեն Քոչարյանի գործիքները՝ հանուն իշխանափոխության։

-Հանրության վստահության հետ դա կապ չունի։ Իրենք փորձ են անելու կամ իրենց վարկածների մեջ լինելու է պետական կառավարման համակարգի կազմաքանդման միջոցով անվստահություն սերմանելը, և դրսից ազդակներով փորձելու են օրակարգ ձևավորել, թե այս իշխանությունը հանձնել է Արցախը, դավաճանել է և այլ պնդումներ անել։

-Բայց պատերազմից անմիջապես հետո ամիսներ շարունակ այդ կարգախոսներով փողոցային պայքար էին ծավալում, և դա որևէ արդյունք չբերեց։ Ո՞վ է այսօր հիշում «17 ուժերին» և նրանց վարչապետի թեկնածուին։

-Բայց մի ուրիշ բան՝ կյանքն առաջ է գնում, քաղաքական դաշտում էլ են զարգացումներ տեղի ունենում։

-Կա՞ն թաքնված ռումբեր, խութեր, ճակատագրական պահեր, որոնց վրա Քոչարյանը հույս է դրել, հաշվարկ է կատարել, թե՞ դա իր ենթադրությունն է ուղղակի։

-Որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, ուր ցանկացած պահի կարող են քաղաքական կատակլիզմներ տեղի ունենալ, դա ես չեմ բացառում, նաև՝ Արցախի խնդրում։ Ես մեկ այլ բան կասեմ․ վաղ թե ուշ Հայաստանի առջև դրվելու է Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության մեջ մտնելու հարցը, եկեք այս պահից հասկանանք՝ կանգնած ենք լինելու որոշում կայացնելու խնդրի առաջ։ Պետք է քաղաքական ուժերն ասեն իրենց տեսակետը։

-Քոչարյանի պարագան, կարծես թե, պարզ է նա ասում է՝ եկեք հաշվարկենք պետականաշինության համար անհրաժեշտ ռեսուրսները բավարա՞ր են, թե՞ ոչ, և չի պնդում, որ ՀՀ անկախությունը բացարձակ արժեք է։

-Մեր ժողովուրդը պետք է մտածի՝ նման մտածողությամբ քաղաքական առաջնորդներն իրավունք ունե՞ն գտնվել քաղաքական դաշտում, թե՞ ոչ։ Գիտեք՝ ինչ, անձը կամ քաղաքական ուժը, որը կասկածի տակ է դնում երկրի սուվերենությունը, պետականության և անկախության գաղափարը, բայց խոսում է հայրենասիրությունից, մեկ ուրիշին էլ մեղադրում է հայրենիքը ծախելու մեջ, և ինքը պատրաստ է ամբողջությամբ հայրենիքը ծախելու, ինձ համար հասկանալի չէ այդպիսի քաղաքական ուժի կերպարանքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան