«Մենք՝ աշխատավորներս ենք Ձեզ ընտրել, հիմա տեր կանգնե´ք»,- դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ նշեցին այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող խաղողագործները: Անդրադառնալով գյուղացիների կողմից բարձրացրած խաղողի մթերման խնդրին՝ նախարարը վստահեցրեց. «Մի երկու օրվա հարց է, կլուծենք… Դուք գիտեք, որ հա՛մ Պապիկյանը, հա՛մ ես, հա՛մ իմ տեղակալը հոլի պես ֆռռում ենք»: Նախարարը խոստացավ, որ մինչև …

