Պատերազմից 1 տարի անց քննիչ հանձնաժողովը ստեղծված չէ. արդյո՞ք Փաշինյանի թերացումները կբացահայտվեն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

ԱԺ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստացավ նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, սակայն պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց այդ հանձնաժողովը դեռևս ստեղծված չէ:

Ինչո՞ւ իշխանությունը հերթական անգամ հետևողականություն չի դրսևորում իր իսկ խոստումը կատարելու հարցում: Նիկոլ Փաշինյանը պնդում է որ այս հարցում է ընդդիմությունը մեղավոր․ «Ինչո՞ւ չի ստեղծվել, որովհետև ընդդիմադիր պատգամավորներից ոչ բոլորն են դիմել և ստացել պետական գաղտնի նյութերի հետ աշխատելու թույլտվություն, իսկ այնտեղ նյութերի մեծ մասը քննվում է գաղտնիության ռեժիմում»:

Մինդեռ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հավաստիացնում է, որ դեռ սեպտեմբեր-հոկտեմբերին է համապատասխան փաստաթղթեր ներկայացրել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին հասանելիություն ունենալու համար, սակայն հաստատում դեռ չի ստացել:

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում մեծամասնություն են կազմելու Փաշինյանի թիմակիցները, ներկայացուցիչներ կլինեն նաև ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններից:

Փաշինյանի իշխանության օրոք ձևավորված հանձնաժողովը չի կարող բարձրաձայնել նրա ղեկավարած պատերազմի թերացումներն ու մատնանշել մեղավորներին, նշում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը: Նրա խոսքով՝ հանձնաժողովում ընդգրկված ընդդիմադիրներն էլ ունեն մեղավորության իրենց բաժինը, ինչը ենթադրում է, որ առողջ քննարկում չի լինելու:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը հույս է հայտնում, որ հանձնաժողովը պետք է բարձրաձայնի բանակում առկա խնդիրները, տրված հրամանները և, ամենակարևորը, բացահայտի, թե ինչ է արել Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, երբ օպերատիվ տեղեկություն է ստացել պատերազմի սկսման մասին:

Պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները ստանձնած Փաշինյանը պատերազմում իր պարտությունից մեկ տարի անց նշում է, որ հանձնաժողովը պետք է առաջին հերթին իր թերացումները քննարկի:

Էդգար Խաչատրյանը սակայն, կասկածում է, որ Փաշինյանը կներկայանա հանձնաժողով՝ հարցերի պատասխանելու կամ, առավել ևս, կմատնանշվեն նրա թերացումները:

Իշխանությունը որոշել է նաև խորհրդարան չանցած ուժերի ներկայացուցիչների ներգրավվել հանձնաժողովի աշխատանքներին: Ընտրություններից հետո Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ ձևավորված ֆորմատում քննարկվել ու որոշվել է, որ հանձնաժողովի կազմում լինելու են Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Ազատական» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, ՊՎԾ նախկին ղեկավար, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը և փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

Ինչ հարցերի պատասխաններ կտա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը․ փորձագիտական շրջանակները որևէ արդյունք չեն ակնկալում: Պատճառը ոչ միայն այն է, որ պատերազմը տեղի է ունեցել այս իշխանության օրոք, այլև այն, որ աչքի առաջ կա նախկին տխուր օրինակը․ Փաշինյանի իշխանության օրոք ձևավորված Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն այդպես էլ որևէ էական հարցի պատասխան չտվեց, ավելին՝ հանձնաժողովի բացահայտումները, եթե անգամ այդպիսիք եղել են, չներկայացվեցին հանրությանը։

Ի վերջո՝ երբ կձևավորվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը՝ առայժմ հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան