Աֆղանստանում հակաթալիբանական ճակատը հայտարարել է Քաբուլ նահանգում պայքարի մեկնարկի մասին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աֆղանստանի Քաբուլ նահանգում զինված խմբավորումը հայտարարել է Ազգային դիմադրության ճակատին աջակցելու և թալիբների դեմ պայքար սկսելու մասին, գրում է Ինտերֆաքսը։

Երեքշաբթի սոցցանցերի աֆղանական տիրույթում հրապարակված տեսաուղերձում ասվում է, որ զինված խմբավորումն աջակցում է Ահմադ Մասուդի գլխավորությամբ Ազգային դիմադրության ճակատին և պատրաստ է կռվել թալիբների դեմ:
Նախօրեին Ազգային դիմադրության ճակատին աջակցության մասին հայտարարել է նաև Թահար նահանգում զինված խմբավորումը։

Օգոստոսին Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին «Թալիբան» շարժման գրոհայիններն առանց կռվի գրավեցին երկրի գրեթե բոլոր նահանգները։ Օգոստոսի 15-ին արմատականներն առանց բախումների գրավեցին նաև մայրաքաղաք Քաբուլը, որից հետո նախագահ Աշրաֆ Ղանին և նրա կաբինետի անդամները փախան երկրից։

Դրանից հետո ավելի քան երկու շաբաթ թալիբները, մեծ կորուստներ կրելով, փորձում էին գրոհել միակ չնվաճված Փանջշիր նահանգը։ Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին հովիտը գրավելու մասին, սակայն հակաթալիբանական ազգային դիմադրության ճակատի ներկայացուցիչները պնդում են, որ արմատականներին Պակիստանի ավիացիայի օգնությամբ հաջողվել է գրավել միայն Փանջշիրի գլխավոր կիրճը, իսկ տարածաշրջանի բոլոր 23 կիրճերը գտնվում են ճակատի վերահսկողության տակ։

Տաթև Ֆռանգյան