Ի՞նչ ապագա է սպասվում Արցախին 44-օրյա պատերազմից հետո․ Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային հանրության մոտեցումները

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմի դադարեցման տարելիցն է այսօր։ Վաղ առավոտից Հայաստանում և Արցախում պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք են մատուցում բարձրաստիճան պաշտոնյաներ և շարքային քաղաքացիներ։

Այսօր նորից բոլորի ուշադրությունը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև մեկ տարի առաջ ստորագրված եռակողմ հայտարարությունն է, որը հիմք ընդունելով էլ՝ կողմերը կրակը դադարեցնելու համաձայնություն ձեռք բերեցին։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց տվեց՝ ներկայացնելով համաձայնության անկատար մնացած կետերը։

Բայց պետք է նկատել, որ ամենակարևոր հարցի՝ Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա եռակողմ համաձայնության որևէ կետում։ Պատերազմից հետո էլ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ հարցը օրակարգից հանելու համար։

Factor.am-ը ռազմական գործողությունների դադարեցման տարելիցի կապակցությամբ առանձնացրել է Արցախի կարգավիճակին վերաբերող հայտարարությունները՝ ներկայացնելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական, ադրբեջանական և միջազգային հանրության մոտեցումները պատերազմից հետո։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԼՂ հիմնախնդիրը կարգավորված է համարում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Ադրբեջանի համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղին հատուկ կարգավիճակ շնորհելը։ Նա վստահ է, որ ԼՂ հիմնախնդրի, կարգավիճակի մասին խոսելը հավասարազոր է պատերազմ հրահրելուն։

Նախորդ տարի նոյեմբերի 17-ին Ֆիզուլիի շրջան այցի ժամանակ նա, մասնավորապես, ասել էր․ «Ոչ մի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Կա միասնական Ադրբեջան՝ բազմազգ ու բազմակրոն։ Ադրբեջանի տարբեր ազգությունների և հավատի բոլոր քաղաքացիներն ապրում են խաղաղության մեջ, և հայերը նույնպես կապրեն այդ պայմաններում»։

Ալիևը նշել էր, որ Ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական կարգավորման փուլ է մտել, Ադրբեջանը հարցը լուծել է ռազմական ճանապարհով։

«Ինչպես նախկինում հայտարարել էի՝ այս հակամարտության կարգավորման ռազմաքաղաքական ճանապարհ կա, և Ադրբեջանը դա ցույց տվեց մարտի դաշտում»,- ասել էր նա։

Ալիևն այս պնդումը բոլոր հրապարակային ելույթներում, օտարերկրյա պատվիրակությունների հետ հանդիպումներում, լրատվամիջոցներին տված հարցազրույցներում է ներկայացնում։

«Ցավոք, Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ բարձրացվում է, ինչը լիովին անհեռանկարային է: Կարծում եմ՝ դա վնասակար և վտանգավոր է Հայաստանի համար իր ներկայիս ողբալի վիճակում: Նրանք չպետք է մոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը: Եթե Հայաստանը շարունակի Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացնել, ապա մեզ դժվար կլինի ձեռնպահ մնալ Հայաստանի նկատմամբ փոխադարձ պահանջներից: Մենք դրա համար ավելի շատ հիմքեր ունենք՝ նույն Զանգեզուրի և Գեյչա լճի շրջանի պատմական պատկանելության, տարածքային պահանջների ավելի պատմական նախադրյալների առումով: Բայց մենք դրանք չենք ներկայացնում»,- ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել է Ադրբեջանի նախագահը։

Հետագա ելույթներում Ադրբեջանի նախագահի խոսքում ավելի ակնհայտ են դառնում սպառնալիքները․ «Ավելի լավ կլինի, որ նրանք (հայերը) մեզ չբարկացնեն և չնյարդայնացնեն, այլ համաձայնեն, քանի դեռ մեր առաջարկը սեղանին է: Նույնը կարող է կրկնվել, ինչպես պատերազմի դեպքում: Մենք Հայաստանին առաջարկեցինք ժամանակին կանգ առնել: Մենք նրանց առաջարկեցինք կամովին լքել մեր օկուպացված տարածքները, սակայն նրանք չհամաձայնեցին, և այժմ նրանք քաղում են դառը պտուղները։ Մենք նախանշել ենք մեր դիրքորոշումը: Մենք պատրաստ ենք սկսել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը: Մենք պատրաստ ենք սկսել աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ: Դա անհրաժեշտ է: Պատերազմն ավարտված է, ղարաբաղյան հակամարտությունը հավերժ կմնա պատմության մեջ: Անհրաժեշտ է նորմալ փոխգործակցություն»։

Այս տարվա սեպտեմբերին էլ Ալիևը ՄԱԿ-ում վերահաստատեց իր սկզբունքը՝ կոչ անելով միջազգային կազմակերպության անդամ բոլոր երկրներին՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։

«Ադրբեջանը 30-ամյա հակամարտությունը լուծեց ռազմաքաղաքական միջոցներով, վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց անցյալում: Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: Նախագահի 2021 թվականի հուլիսի 7-ի հրամանագրով մենք ստեղծեցինք Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիները: Օգտվելով այս հնարավորությունից՝ ես կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և ՄԱԿ-ի քարտուղարությանը՝ մեր տարածքներին անդրադառնալիս թույլ չտալ իրավական տեսանկյունից գոյություն չունեցող, քաղաքականապես կողմնակալ անունների օգտագործումը, որոնք մանիպուլյատիվ բնույթ են կրում»,- հայտարարել էր Ալիևը:

Միջազգային խաղացողների և կառույցների դիրքորոշումը Արցախի կարգավիճակի վերաբերյալ

Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից մեկ շաբաթ անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին՝ ասելով. «Այո՛, այդ խնդիրը գոյություն ունի, քանի որ [Լեռնային Ղարաբաղի] վերջնական կարգավիճակը դեռ կարգավորված չէ: Մենք պայմանավորվել ենք պահպանել ստատուս-քվոն»։

Պուտինի կարծիքով՝ եթե ստեղծվեն նորմալ կյանքի պայմաններ, ստեղծվեն հիմքեր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերականգնման համար, ապա կստեղծվի նաև հիմք՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար։

Պուտինը նաև նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի չճանաչման հարցը, այդ թվում՝ Հայաստանի կողմից, զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի վրա։

«Որպես անկախ, ինքնուրույն պետություն Ղարաբաղը ճանաչել-չճանաչելը կարելի է տարբեր կերպ գնահատել, սակայն դա, անկասկած, էական գործոն էր, այդ թվում և հենց նոր, հուսով եմ՝ ավարտված արյունալի հակամարտության ընթացքում: Ղարաբաղի չճանաչման փաստը, այդ թվում՝ Հայաստանի կողմից, զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի և դրանց ընկալման վրա»,- ընդգծել էր Պուտինը:

Հետո նա կրկին անդրադարձել էր Հայաստանի կողմից ԼՂ-ի չճանաչված լինելու փաստին։ «Հայաստանն ինքը չի ճանաչել Ղարաբաղը և, հաշվի առնելով այս հանգամանքը, Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Արդբեջանի տարածքն է»,- ասել էր Պուտինը։

ԱՄՆ պաշտոնյաները՝ Արցախի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին

Արցախի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին պատերազմից հետո խոսել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Հունվարին հրապարակված «Ժողովրդավարությունն անգին է» վերտառությամմբ անդրադառալով ԼՂ հիմնախնդրին՝ դեսպանը գրել էր․ «Մենք գիտակցում ենք, որ առաջին հերթին պետք է կատարել այն անհետաձգելի աշխատանքը, որը թույլ կտա առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի կործանարար հակամարտությունից հետո։ Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել է Հայաստանի առաջնային կարիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, երեխաների համար անվտանգ տարածքներ, տեղահանվածների համար ապաստարան։ Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար»։

ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին մշտապես խոսել են Վաշինգտոնից ՀՀ ժամանած պաշտոնյաները։ Թեման քննարկվել է նաև վերջերս Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումների շրջանակում։

Ամերիկացի պաշտոնյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը։

Ֆրանսիան՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին

Պաշտոնական Փարիզը նախորդ տարի այս օրերին ողջունելով հակամարտության գոտում կրակը դադարեցնելու մասին որոշումը՝ անդրադարձել էր Փաշինյան-Ալիև-Պուտին պայմանավորվածության տեքստում տեղ չգտած կետերին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին։

«Երկու կողմերի միջև քննարկումները պետք է անհապաղ վերսկսվեն։ Մասնավորապես, նրանք պետք է լուծեն վերջին շաբաթներին հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց վերադարձի հարցը և որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- հայտարարել էր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ կարծիք հայտնելով, որ նախկինի պես անհրաժեշտ է հակամարտության կայուն կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսում՝ բացի հայտարարված հրադադարի մասին համաձայնագրից:

Ժան-Իվ Լը Դրիանը, ընդգծելով ռազմական, մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը և աջակցություն հայտնելով դրա շուրջ պայմանավորվածությանը, հավելել էր. «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները խստորեն կպահպանվեն, և նրա հարձակումն անմիջապես կդադարեցվի։ Այս համատեքստում մենք խնդրում ենք Թուրքիային՝ չանել մի բան, որը հակասում է այդ գերակա նպատակին»,- ասել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավարը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս իր մի շարք հրապարակային ելույթներում անդրադարձել է հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությանը։ Վերջին՝ սեպտեմբերի 21-ի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված  ուղերձում նա, մասնավորապես, հայտարարել էր․ «Մենք ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման: Դա ենթադրում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցում»։

Եվրոպական միությունը ևս նախորդ տարի այս օրերին ողջունել էր Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը և Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը՝ կոչ անելով բոլոր կողմերին շարունակել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ կանխելու մարդկային կյանքերի կորուստը:

Պաշտոնական Բրյուսելն ընդգծել էր, որ ռազմական գործողությունների դադարեցումն ընդամենը առաջին քայլն է՝ Լեռնային Ղարաբաղում երկարատև հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ ԵՄ-ի համոզմամբ՝ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման համար՝ ներառելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ պաշտոնական Երևանի հայտարարություններում

Պատերազմից անմիջապես հետո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Երևանի մոտեցումները վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը:

Հարցազրույցի այդ հատվածը ներկայացնում ենք ստորև․

ՏԱՍՍԵռակողմ հայտարարության մեջ ոչինչ ասված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ընդ որում, ավելի վաղ Դուք պարզաբանել էիք, որ փաստաթուղթը չի ենթադրում Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակային լուծում: Այսպիսով՝ կարգավիճակը մնում է անորոշ: Ինչպիսի՞ն են Ձեր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ներկայիս փոփոխված պայմաններում:

Նիկոլ Փաշինյան-Գիտեք՝ փաստացի կա կոնսենսուս, համենայնդեպս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում, և Հայաստանը համաձայն է այդ տեսակետի հետ, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եվ այն հարցերը, որոնք լուծված չեն համատեղ հայտարարությամբ, պետք է բանակցությունների առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, և մեր դիրքորոշումը, իհարկե, չի փոխվել:

Պաշտոնական Երևանը՝ վարչապետի, ԱԳՆ ղեկավարի և այլ բարձրաստիճան այրերի շուրթերով պատերազմից հետո անընդհատ է հայտարարում, որ ԼՂ հիմնախնդիրը դեռևս քաղաքական վերջնական կարգավորման կարիք ունի։

Արցախի անկախության 30-ամյակին նվիրված իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։

«Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։ Այդ իսկ պատճառով միջազգային բոլոր հարթակներում մենք այսօր պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ։ Դա են փաստում նաև համանախագահ պետությունների հայտարարությունները։ Հակամարտությունը սպասում է իր համապարփակ կարգավորմանը՝ խաղաղ գործընթացի միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և պաշտպանվող հանրահայտ սկզբունքների հիման վրա։ Գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսումը նաև նշանակալից գործոն կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման և պահպանման համար»,- հայտարարել էր վարչապետը։

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ելույթում էլ Նիկոլ Փաշինյանը, դիմելով միջազգային հանրությանը, նշել էր, որ անհրաժեշտ է նաև վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

«Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով, և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը»,- հայտարարել էր նա:

Չնայած Արցախի կարգավիճակի վերաբերյալ հռետորաբանությանը և մոտեցումներին՝ հայաստանյան քաղաքական և հասարական որոշ շրջանակների մոտ «հարցերի հարց» է դարձել այն, թե ինչու Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո չի այցելում Արցախ։

Այս հարցին վերջերս Փաշինյանը պատասխանել էր խորհրդարանում՝ ընդամենը նշելով, որ ՀՀ-ից շատ պաշտոնյաներ են այցելել Արցախ։

«Ըստ նպատակահարմարության՝ Արցախի նախագահի և իշխանությունների հետ կորոշենք և որոշում կկայացնենք»,- ասել էր նա։

ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկումների վերսկսման հնարավորությունները

44-օրյա պատերազմից հետո, չնայած միջազգային հանրությունը մշտապես խոսում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ, հակամարտության կարգավորմամբ զբաղվող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբ համանախագահների կողմից քայլերը շատ պասիվ են։

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի համանախագահների նախաձեռնությամբ հայկական և ադրբեջանական կողմերի միջև առաջին հանդիպումը պատերազմից մեկ տարի հետո էր․ սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Համանախագահները Միրզոյանի և Բայրամովի հետ ունեցել են նաև առանձին հանդիպումներ, դրանց մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Համանախագահներն ու արտգործնախարարները, տարածված հայտարարության համաձայն, քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ»: Միջնորդներն առաջարկել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված հատուկ միջոցառումներ և հնարավոր հետագա քայլեր:

«Միջնորդները ողջունում են արտգործնախարարների առաջին հանդիպումը 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ որպես տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը նպաստելու նպատակով ուղիղ երկխոսության միջոցով խաղաղ գործընթացում վերստին ներգրավվելու՝ երկու երկրների վճռականության նշան»,- ասված էր հայտարարությունում։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակել աշխատանքը կողմերի հետ՝ «գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ՝ համաձայն իրենց մանդատի»:

Այս հանդիպումից հետո եղան հայտարարություններ, որ նախատեսված է նաև համանախագահների այցը տարածաշրջան։ Դրա հետաձգման հետ կապված մտահոգություններին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում․ «Այո՛, վերջերս Միացյալ Նահանգներից պատվիրակություն էր ժամանել Հայաստան, և պատվիրակության կազմում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը։ Ես այդ հարցը բարձրացրեցի, թե ինչու այցելությունը մինչև այս պահը տեղի չի ունեցել, և նա ասաց, որ իրենք աշխատում են այցն իրականացնելու ուղղությամբ: Եվ ես կարծում եմ, այո՛, ժամանակ անցել է, կարող էր արդեն տեղի ունեցած լինել: Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան ինչ-որ խոչընդոտներ»։

Հռիփսիմե Հովհաննիսյան