Ալիևը եկավ Շուշի, մարդ սպանեցին․ Ադրբեջանը սադրում է՝ վարկաբեկելու ռուս խաղաղապահներին․ Վիգեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ

-Պարո՛ն Խաչատրյան, պատերազմը դադարեցնելու մեկ տարին լրացավ այսօր։ Նոյեմբերի 9-ի հայտարարության բազում կետեր չեն կատարվում․ Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, և պարզ չէ՝ երբ կանի դա, չեն բացվում ճանապարհները, և հայտնի չէ՝ արդյո՞ք ՀՀ-ի շահերի հաշվին դա կարվի, ռուս խաղաղապահներ եկան Արցախ, բայց, թերևս, չկա շաբաթ կամ ամիս, որ խաղաղ բնակչի չսպանեն։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մեկ տարում վեց օր է եղել, որ հրադադարի ռեժիմը չի խախտվել։ Ղարաբաղի կարգավիճակի մասին այսօր ոչ ոք չի խոսում՝ բացի ՀՀ-ից։ Ինչո՞վ է պայմանավորված, որ մեկ տարի անց մենք կիսատություններ ունենք, մե՞ր թուլությունից է, իշխանությո՞ւնը ակտիվ քայլեր չի անում։

-Այն, ինչ Դուք նշում եք, վկայում է, որ այսօր շատ բարդ իրավիճակ է մեզ մոտ, որը պայմանավորված չէ զուտ մեր ներքին խնդիրներով։ Այսինքն՝ մենք պետք է ճշմարտությունը մեր հասարակության համար հնչեցնենք, և մեր ժողովուրդը պիտի վստահ լինի, թե իշխանություններն ինչ ծրագրեր ունեն և որքանով են դրանք արդյունավետ իրականացնում։ Շատ արդարացի հարցադրում դա պետք է դիտել։ Նախ՝ պատերազմը չի ավարտվել, մենք պիտի անկեղծ ասենք՝ համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի։ Հետևաբար՝ մենք պիտի մեր ամբողջ քաղաքականությունը տանենք այնպես, որ նոր էսկալացիա, ռազմական գործողություններ հանկարծ չզարգանան, որովհետև առնվազն ներկա փուլում մենք դրան պատրաստ չենք։ Ավելին՝ մենք այնպիսի մի քաղաքականություն ենք մշակել և իրականացնելու ենք հետևողականորեն, որ բացառենք պատերազմական գործողությունները։

Այնպես չէ՝ ՀՀ իշխանությունը հռչակել է տևական խաղաղություն, որը չի նշանակում՝ հերիք է դա հռչակենք և վաղը կլինի խաղաղություն։ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ թշնամաբար տրամադրված պետություններ են, և մեզ հարկավոր է կառավարել թշնամական տրամադրությունները և հնարավորինս մեղմել դրանք, որ վերականգնենք մեր ներուժը, ապահովենք տնտեսական զարգացում, ժողովրդի բարեկեցություն, բանակի հզորացում և այլն։ Այն, ինչ Դուք թվարկեցիք, խոսում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է անընդհատ թելադրել օրակարգ, փորձում է վարկաբեկել խաղաղապահների առաքելությունը, լարվածություն ստեղծել, դա իրենց շահերից է բխում։ Մեր շահերից բխում է՝ հանդարտեցնել իրավիճակը, ՀՀ իշխանությունը պրոակտիվ արտաքին քաղաքականություն է վարում, որ ուժեղացնենք միջազգային ճնշումներն Ադրբեջանի վրա՝ կատարելու իր պարտավորությունները։

-Միայն Ադրբեջանի՞ մեղքն է, որ չի կատարում իր պարտավորությունները։ Կա ՌԴ, որը պետք է երաշխավորեր նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարումը, նույն գերիների վերադարձը, բայց մենք տեսնում ենք՝ մեր ռազմավարական դաշնակիցը հայտարարում է, թե նոյեմբերի 9-ից հետո են գերեվարվել այսօր Ադրբեջանում պահվող ռազմագերիները, և տպավորություն է՝ իր ուսերից գցում է պատասխանատվությունը։ ՌԴ-ն իր լռությամբ թույլ էր տալիս մեկ տարի շարունակ, որ Ադրբեջանը հոխորտա և միջանցք պահանջի, և միայն վերջերս ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց՝ ապաշրջափակվող ճանապարհները պիտի գտնվեն տվյալ երկրի իրավասության ներքո։ Համաձայն չե՞ք, որ արբիտրը հապաղում է։

-Ո՛չ։ Ասեմ, թե ինչու։ Թվում է, թե Դուք իրավացի եք, բայց մենք փաստում ենք մի բան՝ ՌԴ-ն պնդեց, որ «միջանցք» հասկացություն պիտի չլինի, համաձայնվեք դրա հետ։ Չի կարող խոսք լինել միջանցքի մասին՝ նա պնդեց դա։ Միջանցքի մասին հայտարարության հաջորդ օրն իսկ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ միջանցք չի կարող լինել և չի քննարկվում այդ գաղափարը։ Մեկ տարի հետո ՌԴ-ն միանում է վարչապետի տեսակետին և պնդում է, որ միջանցք չի կարող լինել։

-Հարցը հենց դա է՝ ինչո՞ւ մեկ տարի հետո բարձրաձայնեցին միջանցքի անթույլատրելիությունը։

-Փոխանակ այդ հարցը տանք, մենք պիտի ուրիշ բան հասկանանք, թե ինչ է ուզում ՌԴ-ն։ Չէ՞ որ ՌԴ-ն ունի շահեր Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելու։ Թուրքիան մեզ ասում է՝ կքննարկենք հարաբերություններն ինչպես կարգավորել և կհարցնենք Ադրբեջանին։ ՌԴ-ն չի կարող այսօր Ադրբեջանին ասել՝ սպասեք, ես Հայաստանին հարցնեմ՝ ինչ է ուզում, որ ձեզ հետ խոսեմ։

-Բայց մեր ռազմավարական դաշնակիցն է, չէ՞, ՌԴ-ն, իր վրա հույս ենք դրել կարևորագույն հարցերում։

-Հասկացա, մեր ռազմավարական դաշնակից լինել՝ չի նշանակում, որ նա մեզ պես Ադրբեջանին համարում է թշնամական պետություն։ ՌԴ-ն ինքնուրույն պետություն է, ունի իր շահերը, նպատակները, իր դիվանագիտական քաղաքականությունը, որը միշտ չի, որ համընկնում է մեր շահերին։ Բայց այսօր ակնհայտ է, որ իրականում միակ բախումների կանխման երաշխավորը ՌԴ-ն է։ Պատահակա՞ն է, որ ռուս խաղաղապահի կողքին նստած տրակտորիստ է սպանվում, պատահական չէ, դա ՌԴ-ի շահերից չի բխում։ Պատահակա՞ն է արդյոք, որ հենց Ալիևը գալիս է Շուշի, մարդ են սպանում Շուշիից, էլի պատահական չէ։ Այսինքն՝ Ադրբեջանը գնում է սադրանքների՝ լարելու իրավիճակը, վարում է ռուս խաղաղապահներին վարկաբեկելու քաղաքականություն։ Մենք դա պիտի տեսնենք և հասկանանք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան