Իրանի ռազմածովային ուժերի նոր հրամանատարը վերահաստատել է Իսլամական Հանրապետության հանձնառությունը` հակազդելու թշնամական գործողություններին, որոնք ուղղված են ամբողջ տարածաշրջանի անվտանգության խախտմանը: Tasnim news agency-ի հաղորդմամբ՝ իրանցի հրամանատարը նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Կոնարակ նավահանգստում «Միջազգային բանակային խաղեր 2021»-ի շրջանակում իրականացված դայվինգի մրցումների ավարտին: Միևնույն ժամանակ, վերջինս ընդգծել է, որ Իրանը ձգտում է այլ երկրների հետ …

