Կորոնավիրուսի վարակվածության ու դրա պատճառով մահացությունների բարձր ցուցանիշների պայմաններում Երևանի հանրային տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիրը որոշակիորեն կմեղմվի։ Դեկտեմբերից շահագործվելու են CNG Green line, այսպես կոչված «կանաչ շարժիչով» նոր ավտոբուսները։ «Ակնկալվում է, որ դեկտեմբերի մեջ առաջին մի քանի երթուղին կհամալրվեն և այդպես շարունակաբար։ Շուրջ 15-17 երթուղի է լինելու»,- նշում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Հոկտեմբերի …

