Կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը հատկացվեց 13 մլրդ 473 մլն դրամ՝ 2021 թ. հոկտեմբերի էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև 2021թ. պետական բյուջեով նախատեսված հոկտեմբերի աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար: «2020 թ. նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունն այս որոշմամբ, ըստ էության, մոտենում է 100 մլրդ-ին, և սա շատ կարևոր է, ու …

