Վրաստանի ՔԿԾ-ն կրկին հրաժարվել է Միխայիլ Սաակաշվիլիին տեղափոխել դատարան՝ հերթական դատական ​​նիստին մասնակցելու

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Վրաստանի Արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը կրկին հրաժարվում է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին տեղափոխել դատարան՝ հերթական դատական ​​նիստին մասնակցելու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«Պետական ​​անվտանգության ծառայությունից պահանջված տեղեկատվության համաձայն՝ դատապարտյալ Միխայիլ Սաակաշվիլիին, անվտանգության նկատառումներով, դատարանի դահլիճ տեղափոխելը որոշակի ռիսկերի հետ է կապված։ Այս փուլում դատապարտյալ Միխայիլ Սաակաշվիլին հրաժարվում է բուժման զգալի մասից․ դատաքննությանը տեղափոխելը լրացուցիչ վտանգներ է ստեղծում նրա առողջության համար»,- ասված է Հատուկ քրեակատարողական ծառայության հաղորդագրությունում։

Մինչդեռ Արդարադատության նախարարությունն առաջարկում է Սաակաշվիլիի դատավարությունն անցկացնել հեռավար կարգով կամ բանտային հիվանդանոցում։

«Համապատասխան որոշում կայացնելու դեպքում Հատուկ քրեակատարողական ծառայությունը կապահովի  մեղադրյալ Միխայիլ Սաակաշվիլիի հեռավար մասնակցություն դատավարությանը, ինչպես նաև, հնարավոր է, դատապարտյալների/մեղադրյալների համար դատավարության անցկացում թիվ 18 բուժհաստատությունում»,- հավելել են գերատեսչությունից։

Այսօր նախանշված է ավելի քան 2,7 մլն դոլար պետական ​​միջոցների յուրացման գործով դատավարությունը, որում որպես մեղադրյալ ներգրավված են Սաակաշվիլին և նախկին նախագահի անվտանգության նախկին ղեկավար, պատգամավոր Թեյմուրազ Ջանաշիան։

Նոյեմբերի 10-ին էլ Թբիլիսիի քաղաքային դատարանում նիստ էր անցկացվել՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը կոշտ ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի ջարդուփշուրի գործով, որում մեղադրվում է նաև Սահակաշվիլին։ Այդ ժամանակ ևս հատուկ քրեակատարողական ծառայությունը հրաժարվել էր նրան տեղափոխել դատարան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Տաթև Ֆռանգյան