Թուրքիան համագործակցում է Իրանի հետ «3+3» ձևաչափի գործարկման համատեքստում․ Չավուշօղլու

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Թուրքիան հանդես է գալիս ցանկացած միակողմանի պատժամիջոցների դեմ։ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի նման սահմանափակումները պետք է չեղարկվեն։ Այս մասին Թեհրանում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իրանցի իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Իրանի մասնակցությամբ բանակցությունները Վիեննայում արդյունավետ կլինեն։ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան կարևոր է համարում իրանական միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը։

Թուրք նախարարը նաև ուշադրություն է հրավիրել սիրիական խնդրի քաղաքական կարգավորման ջանքերին։
«Մեր երկրները պետք է շարունակեն նպաստել սիրիական կարգավորմանը»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նաև նշել է, որ Թուրքիան սերտորեն համագործակցում է Իրանի հետ մի շարք տարածաշրջանային հարցերով, այդ թվում՝ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի գործարկման համատեքստում։

Իրանական «Մեհր»-ի հաղորդմամբ՝ Չավուշօղլուն, մասնավորապես, ասել է․ «Ներկայում երկու երկրները համագործակցում են ոչ միայն երկկողմանի հարցերում, այլև տարածաշրջանային, ինչպիսիք են Աֆղանստանը, Իրաքը և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը։ Մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ առաջարկվող «3+3» ձևաչափի շրջանակում»։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական կողմն ակտիվորեն հանդես է գալիս տարածաշրջանային «3+3» ձևաչափի ստեղծման օգտին, որը պետք է ընդգրկի Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Թուրքիան ու ՌԴ-ն։ Այս հարցում թուրք-ադրբեջանական տանդեմին ակտիվորեն աջակցում է Ռուսաստանը։

Էմմա Չոբանյան