Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

«Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հատկապես գյուղական բնակավայրերում սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման լրջագույն խնդիր է որևէ առարկայի ուսուցչի բացակայությունը։ Տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ։

Հետևաբար, երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում տվյալ առարկայի դասավանդումը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով (հեռավար)՝ մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից: Մենթոր դպրոցի ուսուցչի կողմից դասավանդվող առարկայի թափուր տեղը մրցութային կարգով համալրվելու դեպքում՝ հաղթող ճանաչված ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է մենթոր դպրոցի ուսուցչի հետ կնքված պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Մենթոր դպրոցի ուսուցչի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր առնվազն մեկ կիսամյակ տևողությամբ: Ընդ որում` նախատեսվում է, որ մենթոր դպրոցը քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կարող է ներգրավել մասնագետների՝ հեռավար դասընթաց կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ այն ուսուցիչները, որոնք հետաքրքրված են, դպրոցի հետ համագործակցելով՝ կարող են դիմել և էլեկտրոնային եղանակով դասավանդել։

Այսպիսով՝ սովորողի՝ հավասար կրթություն ստանալու իրավունքը, երեխայի լավագույն շահը հաշվի առնելով, ՀՀ մարզերի համաչափ զարգացման կարևորությունից ելնելով՝ էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրումը հնարավոր կդարձնի հավասարաչափ, հասանելի կրթության, մարզային համայնքներում սովորողների առաջադիմության և բարձր ցուցանիշների ապահովումը։

Էլեկտրոնային ուսուցման համակարգը կակտիվացնի միջդպրոցական համագործակցությունը, կլրացնի մանկավարժական կադրերի պակասը սահմանամերձ կամ փոքր դպրոցներում, կաջակցի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և էլեկտրոնային ուսուցման գործիքների կատարելագործմանը:

Այս ամենի արդյունքում՝ դպրոցները կունենան ուսումնամեթոդական պաշարների հարստացման, օժտված երեխաների բացահայտման և մենթոր դպրոցների նախաձեռնած ծրագրերին մասնակցելու հնարավորություն, կզարգանան մի շարք հմտություններ՝ համագործակցային, մոտիվացիոն, էլեկտրոնային ուսուցման գործիքներին տիրապետելու:

Նշենք, որ ՀՀ հանրակրթական ուսումնական այն հաստատություններում, որտեղ մասնագետներ չլինելու պատճառով ուսումնական պլանով հաստատված առարկաները չեն դասավանդվել, 2021-2022 ուսումնական տարվանից փորձնական կարգով մեկնարկել է ՀՀ 18 մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից համապատասխան առարկայի՝ էլեկտրոնային եղանակով (հեռավար) ուսուցման գործընթացը:

Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև նոյեմբերի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում»,- ասված է հաղորդագրությունում: