Մի խումբ ռուս պատգամավորներ ու քաղաքագետներ գրավյալ հայկական Շուշի ադրբեջանցիների հետ կոնֆերանս են անցկացրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
Բոլորը

ՌԴ-ից խորհրդարանականների, քաղաքագետների, պատմաբանների ու այլ փորձագետների պատվիրակություն է այցելել Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաք։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռուսական պատվիրակությանն ուղեկցել են ադրբեջանցի գործընկերները, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, Միլի Մեջլիսի պատգամավորներ։

Հյուրերը նախ ժամանել են Արցախի գրավյալ Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայան, ծանոթացել են նորակառույց, այսպես կոչված, «Հաղթանակի ճանապարհին»։ Ռուսական պատվիրակության անդամներն այնուհետ մեկնել են Շուշի, որտեղ էլ նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Խաղաղության ամրապնդման հիմնախնդիրները Կովկասյան տարածաշրջանում» առաջին միջազգային համաժողովը։ Զեկույցներով են հանդես եկել ինչպես ռուս պատվիրակները, այնպես էլ նրանց ադրբեջանցի գործընկերները։

Նշենք, որ ռուսական պատվիրակության կազմում հայկական Շուշի են այցելել Ռուսաստանում Ադրբեջանի հայտնի լոբբիստներ՝ քաղաքագետ Սերգեյ Մարկովն ու «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ի դեպ, վերջինս Շուշի հայկական եկեղեցիներն ակտիվորեն ներկայացնում է որպես ուղղափառ։ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ հայտնի նաև որպես Կանաչ Ժամ, Ժուրավլյովը, որն այս տարի փետրվարին Ադրբեջան և Արցախի գրավյալ տարածքներ էր այցելել, ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ ներկայացրել էր որպես «հայերի կողմից օկուպացված ռուսական եկեղեցին»:

Հայկական Շուշին են այցելել նաև ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, թուրք-ադրբեջանցի հայտնի լոբբիստ Լեոնիդ Սլուցկիի օգնական Իբրահիմ Մալսագովը, հրապարակոս, լրագրող Դիոնիս Կապտարը, քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան, «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի ծրագրային տնօրեն Օլեգ Բարաբանովը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Վորոնինը, Ժամանակակից պետականության զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Դարիա Գրևցովան, փիլիսոփայության թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի կրթության փիլիսոփայության ամբիոնի վարիչ Ելենա Բրիզգալինան, այլ գործիչներ։

Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցներում ռուս պատվիրակները հանդես են եկել մի շարք հակահայկական հայտարարություններով։

Էմմա Չոբանյան