Սեպտեմբերի 6-ից Հայաստան մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի։ Այս մասին հիշեցնում է Առողջապահության նախարարությունը։ Փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն կառավարության որոշման մեջ: Մասնավորապես` փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը: …

