«Ոմանք փորձեցին իրենց նեղ քաղաքական նպատակների համար կրկին հակադրություններ սերմանել Արցախի և Հայաստանի հայության միջև»,- այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ես ուզում եմ ասել, որ դա անթույլատրելի է, Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը եղել է, կա և կլինի Արցախի կողքին, Արցախի ժողովրդի կողքին»,- հայտարարեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Արցախի խնդրի արդարացի կարգավորումը …