«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է առաջիկա ՏԻՄ ընտրությունները

Լուրեր

11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
Բոլորը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է 2021 թ․ նոյեմբերի 14-ին Կապան, Իջևան, Ստեփանավան, Լերմոնտովո և Արզնի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, տեղեկացնում է ՀՔԱՎ հաղորդակցության թիմը։

Քվեարկության օրը ընտրությունների ընթացքին հետևելու են ընդհանուր 88 դիտորդներ․ 33 ընտրատեղամասերում՝ 62 դիտորդ, 3 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում՝ 6 դիտորդ և 10 շրջիկ խմբերով 20 դիտորդ:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իրականացրել է նաև երկարաժամկետ դիտորդություն։ Նախընտրական քարոզչության ընթացքը դիտարկել են 12 երկարաժամկետ դիտորդներ։

Առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար հոկտեմբերին Երևան քաղաքում անցկացվեցին դասընթացավարների և երկարաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ։ Քվեարկության օրվա դիտորդության նախապատրաստման համար Կապան, Վանաձոր և Իջևան համայնքներում իրականացվեցին կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ։

Քվեարկության օրը՝ նոյեմբերի 14-ին, «Անկախ դիտորդի» առաքելության շտաբները գործելու են Վանաձորում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, Տիգրան Մեծի 59 հասցեում, և Կապանում՝ «Դարիստ» հյուրանոցում՝ Արամ Մանուկյան 1ա հասցեում:

Քվեարկության օրվա ընթացքում դիտորդական առաքելությունը հանդես է գալու առցանց տեսաասուլիսներով՝ ժամը 12:00-ին և 18:00-ին՝ Կապանից, Վանաձորից և Ստեփանավանից: Բացի դրանից, ըստ անհրաժեշտության, «Անկախ դիտորդը» քվեարկության օրվա ընթացքում հանդես կգա այլ լրացուցիչ հաղորդագրություններով և ասուլիսներով:

Ասուլիսները հեռարձակվելու են Facebook-ում՝ առաքելության պաշտոնական էջի միջոցով:

«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: