ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» աշխատանքային քննարկումը, որին մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: Ղազարյանի խոսքով՝ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում Արցախում առաջնահերթ խնդիրներից է մեր բնակչության գոյության ապահովումը: «44-օրյա պատերազմի ընթացքում զոհվելէ ԱՀ 742 զինծառայող, Արցախի …

